Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Իրանը ցանկանում է միանալ ԱՊՀ-ին

Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։
Վեհափառ Հայրապետի՝ Վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։
Նորին Սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռ հաղթահարված չեն։
Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։
Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։
Խաղաղություն եւ սեր ամենեցուն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ