Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է

Հանդիպում

«Ինձ համար տարօրինակ է, որ մեր հակահետախուզությունը, մեր ռազմական ոստիկանությունը, մեր ներքին գործերի նախարարությունը չեն կարողացել կանխել այդ ներթափանցումը: Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է»,-անդրադառնալով ադրբեջանցի զինվորի Շաքի գյուղ ներխուժելու փաստին, նման դիտարկում է անում իրավապաշտպան Նորայր Նորիկյանը, հավելելով.

- Ու շեշտը պետք է դնել հենց այդ հանգամանքի վրա, թե ի՛նչ ծառայություն է իրականացվել այդ տարածքում, որ այդ զինվորին հաջողվել է ներթափանցել Հայաստանի սահման: Պետական սահմանի պահպանության կամ մարտական հերթապահության կրման պայմանները պետք է բերվեն կանոնադրական ու կարգապահական այնպիսի հիմքերի, որ բացառվեն նմանատիպ դեպքերը, ու կարծում եմ, որ պատասխանատուները պետք է շատ խիստ պատասխանատվության ենթարկվեն՝ փնթի աշխատանքի համար: 

Տարօրինակ է, թե մերոնք ինչո՞ւ չեն կանխել ու ի սկզբանե չեն վնասազերծել այդ զինվորին, որովհետև այս դեպքը կարող էր լրիվ այլ՝ ողբերգական ավարտ ունենալ: 

Սա պետք է ազդակ լինի, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է պատասխանատու մոտենա իր գործառույթին: Կանխարգելիչ բնույթ կրելու դիտանկյունից անգամ, պետք է Հայաստանը հստակ մեսիջ ուղարկի, որ նմանատիպ դեպքեր չի հանդուրժելու, ինքը կարող է ներել, բայց կարող է ահավոր խիստ պատժել: Հետևաբար այս տեսանկյունից շատ մեծ սպասելիքներ կա: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ որոշումներ կկայացնեն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ