Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico Կիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ) Ռուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ) 80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջ Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է Տնօրենից սկսած մինչեւ մայրապետ անտրտունջ պայքարում են պացիենտների համար

Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ

Հանդիպում

Նպաստառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ՝ 200 000 դրամի չափով։ Դիմելու ժամկետը վեց ամիս է, և այն բաց թողնելը նշանակում է նպաստի կորուստ։

Աշխտանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից խնդրել ենք պարզաբանել հանրությանը հուզող հետեւյալ հարցերի պատասխանները:

ՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ Է ՏՐՎՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ

Օրենքի 35-րդ հոդվածով թաղման նպաստ նշանակվում և վճարվում է հուղարկավորությունը կատարած անձին հետևյալ դեպքերում՝

նպաստառուի, այսինքն՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողի մահվան դեպքում,
անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում,
հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի՝ ֆունկցիոնալության կրկնակի գնահատմանը չներկայանալու և երեք ամսվա ընթացքում մահանալու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը ներկայացել է գնահատման, բայց մահացել է մինչև որոշման կայացումը։

Բացի դրանից, եթե անձն առաջնակի գնահատմամբ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող, ուներ նպաստի իրավունք, բայց չէր հասցրել դիմել, թաղման նպաստ նշանակվում է, եթե նա մահացել է գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Ե՞ՐԲ ՆՊԱՍՏ ՉԻ ՎՃԱՐՎՈՒՄ

Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է հենց այդ հաստատությունը։

Ի՞ՆՉ ՊԱՅՄՎՆ ԿԱ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե անձը մահացել է Հայաստանում։

ՔԱՆԻ՞ ԱՄՍՈՒՄ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ

Օրենքով նպաստը նշանակվում է, եթե գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐՎՈՒՄ

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ նշանակելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ։

Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ ՀՈՒԼԻՍԻ ՄԵԿԻՑ

Կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 840-Ն որոշմամբ խմբագրվել է թաղման նպաստ նշանակելու կարգը սահմանող N 635-Ն որոշումը, և փոփոխություններն ուժի մեջ են հուլիսի 1-ից։

Առաջին. կարգի վերնագրին և տեքստին ավելացվել են «անապահովության նպաստ» բառերը, այսինքն՝ թաղման նպաստի կարգն այժմ ուղղակիորեն տարածվում է նաև անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքի վրա։

Երկրորդ, և ամենակարևորը. ավելացել է նոր դրույթ, ըստ որի եթե անապահովության նպաստ ստացող ընտանիքի մահացած անդամը մահվան օրվա դրությամբ միաժամանակ նպաստառու էր կամ կենսաթոշակառու, ապա նրա մահվան կապակցությամբ նշանակվում է մեկ թաղման նպաստ՝ թաղման նպաստի իրավունք ունեցող անձի ընտրությամբ։

Երրորդ. ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում այսուհետ արտացոլվում է թաղման նպաստ նշանակելու և վճարելու մասին տեղեկատվությունը։

ԿԱ՞ ՆԱԵՒ ԱՅԼ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ

Այո։ Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով և Կառավարության N 1734-Ն որոշմամբ, և դրա չափը ևս 200 000 դրամ է։ Հենց այդ պատճառով է, որ նոր դրույթով, երբ մահացածը միաժամանակ նպաստառու և կենսաթոշակառու էր, նշանակվում է մեկ նպաստ, ոչ թե երկուսը։

Ամփոփելով՝ թաղման նպաստի չափը 200 000 դրամ է, այն վճարվում է հուղարկավորությունը կատարած անձին՝ նպաստառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում, պայմանով, որ հուղարկավորությունը կատարվել է Հայաստանում կամ անձը մահացել է Հայաստանում, դիմելու ժամկետը վեց ամիս է, վճարումն անկանխիկ է, սոցիալական պաշտպանության հաստատության կողմից հուղարկավորություն կատարելու դեպքում նպաստ չի վճարվում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից գործող նոր դրույթով, եթե մահացածը միաժամանակ նպաստառու և կենսաթոշակառու էր, նշանակվում է մեկ թաղման նպաստ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ)Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստՆեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակելՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՄԱՐԴՈՒԺ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԵվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. PoliticoԿիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ)Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չենԿարապետյանը չի պարտվել, իսկ Փաշինյանը չի հաղթել. համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. ԿարապետյանՌուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ)ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղը80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. ԿարապետյանԻ՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ էԿաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըՏնօրենից սկսած մինչեւ մայրապետ անտրտունջ պայքարում են պացիենտների համարԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն Հովասափյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված