Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Խոսքի ազատության մասին իշխանական հայտարարությունները հաճախ շատ ավելի գեղեցիկ են հնչում, քան իրական կյանքում դրանց հետեւանքները։ Հատկապես հետաքրքիր է, երբ «ազատության» մասին բարձրագոչ հայտարարությունից հետո իրականությունը ներկայացնում է իր սեփական, միանգամայն այլ վիճակագրությունը։ «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ֆեյսբուքյան գրառման համար կալանավորվեց 2 ամսով։ Դրան գումարած՝ դատարանը դրեց նաեւ հաղորդակցման ու տեսակցությունների արգելք (միայն փաստաբանները կարող են այցելել)։ «Հիշում եք չէ՞, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլը հայտարարել էր, թե Հայաստանում սոցցանցերը 100 տոկոսով ազատ են։ Բայց դժվար հիշեք, որ հանդիպումը կայացել էր (հետեւաբար՝ նաեւ այդ հայտարարությունն արվել էր) ապրիլի 1-ին։ Թեպետ, իհարկե, դա զուտ զվարճալի համընկնում է. ստելու ու մանիպուլացնելու համար հատուկ օր պետք չէ Նիկոլին», - արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Համաձայնեք, որ տպավորություն է, թե նիկոլական իշխանության համար «100 տոկոս ազատությունը» պարզապես այն սահմանն է, որից հետո սկսվում է 100 տոկոսանոց վերահսկողությունը։

Իսկ Գերմանիայի արտաքին հետախուզության՝ BND-ի նախկին ղեկավար ԱՎԳՈՒՍՏ ՀԱՆՆԻՆԳԸ ձերբակալվել է պետական դավաճանության եւ լրտեսության կասկածանքով։ Գերմանիայի դատախազությունը նրան մեղադրում է գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու եւ օտարերկրյա հետախուզական ծառայության համար դրանք օգտագործելու մեջ։ Euronews-ը այդ մասին գրել է, սակայն իր առաջին հրապարակման մեջ չի նշել, թե որ երկրի հետախուզության հետ կարող էր կապ ունենալ Հաննինգը։ Մինչդեռ գերմանական Der Spiegel-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ քննիչներն ուսումնասիրում են Հաննինգի հնարավոր կապը Ադրբեջանի հետախուզության աշխատակցի հետ։ Ադրբեջանը, բնականաբար, այդ տեղեկությունը հերքել է։ Թերեւս այս պատմության ամենազարմանալի կողմն այն չէ, որ նախկին գերմանացի հետախույզը հայտնվել է լրտեսական սկանդալի կենտրոնում, այլ այն, թե որքան արագ է Ադրբեջանի անունը հայտնվում եվրոպական շրջանակներում՝ երբեմն որպես գործընկեր, երբեմն էլ՝ արդեն հետախուզական գործի հնարավոր հետք։

Ոչ պակաս զարմանալի լուրեր կան Ստրասբուրգից․ Եվրոպական խորհրդարանի շենքում, ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ պատկերող բավական ուշագրավ «հուշարձան» է հայտնվել։ «Նարնջագույն ժանտախտ» կամ «Անարդարության արքա»․ այսպես է կոչվում դանիացի քանդակագործ Յենս Գալցիոտի աշխատանքը։ 2,6 մետր բարձրությամբ, 23 կարատանոց ոսկով պատված մերկ Թրամփը պատկերված է մի նիհար մարդու ուսերին նստած՝ մի ձեռքում արդարության կշեռքը, մյուսում՝ գոլֆի մահակը։ Ոտքերի մոտ էլ Երկիր մոլորակի նմանությամբ գոլֆի գնդակ է։ Քանդակի հեղինակն ասում է՝ սա իր «երգիծական բողոքն» է Թրամփի քաղաքականության, կլիմայական օրակարգին հասցվող վնասի եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի դեմ։ Հեղինակը քանդակի միջոցով նաեւ հիշեցնում է Անդերսենի «Կայսեր նոր զգեստները» հեքիաթը։ Ու եթե Անդերսենի հեքիաթում երեխան էր գոռում՝ «Թագավորը մերկ է», ապա Ստրասբուրգում այդ միտքը, կարծես, որոշել են բառացիորեն քանդակել։ «Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին», - անդրադառնալով վերոնշյալին՝ զարմացել է թուրքագետ Վազգեն Պետրոսյանը, ինչպես եւ մենք։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ