Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

«Հրապարակ». Անակնկալներ Փաշինյանի կադրային բանկից

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ուղղված հրապարակային հրավերից հետո, երբ կոչ էր արել իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգում, ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրության, հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքում կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։ Թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը` ոչ։ «Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել է բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ եւ այլ բարձր պատասխանատվության պաշտոններ»,- գրել էր նա։

Մեր աղբյուրները հայտնում են՝ զավեշտն այն է, որ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են կառավարության պաշտոնական կայքից․ Փաշինյանը նույնիսկ հարկ չի համարում նրանց նախապես իրազեկել, ծանոթացնել իրենց ապագա տեղակալների հետ, որոնց հետ պետք է աշխատեն։ Ի դեպ, այս կադրային բանկով նշանակվել է նաեւ ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, պետք է փոխնախարար նշանակվեր, սակայն բախտն անսպասելիորեն բերեց, երբ Մխիթար Հայրապետյանը կոնֆլիկտ ունեցավ Փաշինյանի հետ եւ հեռացավ: Հիմա ողջ նախարարությունը զվարճանում է նրա անփորձության եւ անտեղյակության դրսեւորումների վրա»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ