ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters
ՄիջազգայինՌուսաստանը կարող է խափանել Մասի Starlink-ի գործողությունները՝ նույնիսկ առանց արբանյակները ոչնչացնելու, հայտնում է Reuters-ը։
Ռուսական ռազմական արբանյակները վարժանքներ են իրականացնում, որոնք կարող են օգտագործվել խոշոր առևտրային արբանյակային համաստեղությունների, այդ թվում՝ Starlink-ի դեմ, գործակալությանը հայտնել է Գերմանիայի տիեզերական հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Միխայել Տրաուտը։
Նրա խոսքով՝ մայիսին չորս ռուսական ռազմական արբանյակներ մանևրել են ֆիննական ICEYE ընկերությանը պատկանող արբանյակի մոտ, որը հետախուզական պատկերներ է տրամադրում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային։
Starlink-ի գործողությունների խափանումը պարտադիր չէ, որ պահանջի արբանյակների խոցում։ Ռուսական արբանյակները կարող են խոչընդոտներ ստեղծել իրենց ուղեծրային հետագծերում՝ ստիպելով նրանց խուսափողական գործողություններ ձեռնարկել և վառելիք ծախսել։ Սա կարող է կրճատել արբանյակների կյանքի տևողությունը և վատթարացնել կապի որակը։
Տրաուտը կարծում է, որ Starlink-ի վրա ուղղակի հարձակումը լուրջ սրացում կլինի, բայց Մոսկվան կարող է դիմել արբանյակային ցանցի վրա ազդելու ավելի քիչ ակնհայտ միջոցների։
