Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից
ՄշակութայինՀոկտեմբերի 5-ից 9-ը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների 20-րդ երիտասարդական Դելֆյան խաղերը, որին մասնակցել են շուրջ 500 ներկայացուցիչ ԱՊՀ երկրներից:
2026 թվականի Դուշանբեի հոբելյանական 20-Դելֆյան խաղերի մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում, որոնց մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 10-25 տարեկան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից:
Միջազգային այս հեղինակավոր ստուգատեսում «Էստրադային երգեցողություն» անվանակարգում փայլուն հաղթանակ է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Անժելա Ալբերտյանը՝ արժանանալով մրցույթի ոսկե մեդալի։
Անժելա Ալբերտյանը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Նա այս տարի ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը և այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» մասնագիտության 1-ին կուրսում։
Հավելենք նաւ, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը ԱՊՀ 20-րդ հոբելյանական Դելֆյան խաղերին իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։