Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր Թրամփի հետ սուր հակամարտության ֆոնին Զելենսկին փորձում է օգնություն ստանալ Եվրոպայից Ռուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին. Bloomberg

Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք

Միջազգային

Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը բացահայտ հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։

Նման դեպքերում ավանդական տարբերակն է եւրոպացիների թիկունքում թաքնվելը: Եվ Զելենսկին, հենց հնչեց Թրամփի հայտարարությունը, այդպես էլ վարվեց՝ սկսելով զանգահարել բոլորին եւ SOS հնչեցնել: 

Սակայն այս փուլում որքանո՞վ է իրատեսական այդ կուրսը: Մակրոնին վեց ամսից կհեռանա Ելիսեյան պալատից: Ու հաշվի առնելով, թե այս պահին Ֆրանսիան ինչ ցնցումների մեջ է, նա արդեն իսկ դարձել է անգործունակ՝  Մակրոնի մնացորդային ազդեցությունը նույնիսկ Ֆրանսիայի ներսում է օրեցօր թուլանում է։ Մերցին կարող են վռնդել ավելի շուտ, ընդ որում, իր սեփական կուսակից ընկերները։ Մեծ Բրիտանիայում վարչապետը լիակատար խառնաշփոթի մեջ է՝ չափազանց մշուշոտ հեռանկարներով։ Լեհերը զբաղված են ներքին գզվռտոցով, ֆինն ֆաշիստ Ստուբը վախենում է վիճել Թրամփի հետ, իսկ իտալացիները այս պահին ընդհանրապես ժամանակ չունեն Կիևի համար։ Մյուս փոքր-մոքրներն այս քաշային կատիգորիայում չեն, որ Թրամփի հետ լուրջ վեճերի մեջ մտնեն: Արդյունքում, անգամ եվրալիդերները՝ պառավ Ուրսուլան, հիմար աղջկա համարում վայելով Կալասը նախ՝ իրենք ր զորու չեն վիճել Թրամփի հետ: Երկրորդը, եվրոպական պետությունների նշված վիճակի պատճառով չունեն այն հենարանը, որի հիմքեվ կկարողաանան կռիվ տալ ԱՄՆ-ի դեմ: Վերջապես, էներգետիկ ճգնաժամը խողդում է բոլորին:

Այդպիսով, Զելենսկու կողքին կա մեծ «Ցանկացողների կոալիցիա», բայց չկա իրական մեկը, ով կարող է ռեալ օգնություն ցուցաբերել։ Բոլորն էլ, իհարկե, հրապարակավ կաջակցեն Կիեւին, բայց չեն մրցի, առավել եւս՝ պատերազմի Թրամփի հետ։

Իսկ Թրամփը դեռ հաղթաթղթերի ունի ևս մի քանի անսպասելի շրջադարձերի համար: Այդ թվում՝ կա Զելենսկու հանդեպ անձնական պատժամիջոցների, ապա՝ նրա գողացած եւ թաքցրած միլիարդների սառեցման տարբերակը։ Վերջին շտրիխն էլ կդառնա Զելենսկուն ոչ լեգիտիմ, անգամ՝ Ուկրաինայի իշխանությունը բռնազավթած ճանաչելը, ինչպիսին իրականում էլ կա: Ու կստացվի նման մեղադրանք. եթե Թրամփը հիմա որոշել է Զելենսկուն մեղադրել սովորական ամերիկացիների խնդիրների համար, ապա նոր մեղադրանքների ֆոնին կստացվի պատկեր, որ ոչ թե լեգիտիմ առաջնորդը, այլ՝ Կիեւում իշխանությունը զավթաց եւ դրանից միլիարդներ քաղող ու շարքային ուկրաինացիներին պատերազմ ուղարկող մեկն է «սովորական ամերիկացիներին ծանր վնասներ» հասցրել:

Արդյունքում, պատահական չէ, որ, ինչպես ուկրաինացի մի շարք միանգամայն տեղյակ փորձագետներ են հուշում, Զելենսկու բունկերում տիրող մթնոլորտն այժմ հիշեցնում է 1945 թվականի գարնան Հիտլերի բունկերի մթնոլորտը։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73847 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ