Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար

Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport.am-ը:

Հայ ֆուտբոլիստն այսօր իր սոցցանցերի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի երգիչը ձեռքում պահել է հայ ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը։ Բոչելին, ով, ի դեպ, հայտնի է որպես «Ինտերի» մեծ երկրպագու, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար։

«Շատ սիրելի Միկի, ես նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում ասում է երաժշտության լեգենդը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ