Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Սպառողի անկյուն

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

«Ռուսական շուկան այդ սահմանափակումները գործնականում չի զգացել՝ ո՛չ տեսականու, ո՛չ էլ գների առումով։ Հիմնական հարվածը, թերևս, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման գրեթե միակ շուկան էր»,- ասել է նա «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակում գործակալությանը տված հարցազրույցում։

Վոստրիկովի խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Հետևաբար, սահմանափակումները գրեթե աննկատ են մնացել ռուս սպառողների համար և էական փոփոխություններ չեն առաջացրել գների կամ ապրանքատեսականու առումով։

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից որոշ ապրանքատեսակների մատակարարումների սահմանափակումներ է մտցրել 2026 թվականի ամռանը։ Հունիսի 12-ից սահմանափակվել են Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ դրա տարանցումը։ Հունիսի 26-ից սահմանափակումներ են կիրառվել հանրապետությունից ձկնամթերքի ամբողջ տեսականու մատակարարումների նկատմամբ, իսկ հուլիսի 27-ից՝ նաև հայկական կաթնամթերքի։

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները բացատրել է հայ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։ Նրա խոսքով՝ միջոցառումները պայմանավորված են արտադրանքի անվտանգության հարցերով, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ