Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT

Միջազգային

Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը, հայտնում է Financial Times-ը:

Ըստ աղբյուրի, եվրոպական հինգ երկրների հետախուզական գործակալությունները զգուշացրել են, որ Մոսկվան ընդլայնում է դիվերսիաները և «հիբրիդային» գործողությունները՝ փորձելով թուլացնել Ուկրաինային աջակցությունը։

Խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարները և անօդաչու թռչող սարքեր ու բաղադրիչներ արտադրող փոքր ընկերությունների աշխատակիցները սպառնալիքի տակ են։
Արդեն բարձրացվել է մի շարք բարձրաստիճան մենեջերների անվտանգության մակարդակը։ Գերմանիայում հետախուզական գործակալությունները խորհուրդ են տալիս պաշտպանական ընկերություններին օգտագործել մասնավոր ուղեկցող խմբեր։
Եվրոպական հետախուզական գործակալությունները կարծում են, որ նման գործողությունների հիմնական նպատակը ոչ միայն անհատների ֆիզիկական վերացումն է, այլև վախեցնելը՝ ստիպել բիզնեսներին երկու անգամ մտածել Կիևի հետ համագործակցելուց առաջ։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73871 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ