Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները

Եթե վերջին օրերին զգում եք, որ ժամանակը կարծես դանդաղել է, կամ էլ հին հարցերը նորից ուշադրություն են պահանջում, ապա իմացեք, որ րա պատճառը Սատուրնի մուտքն է սեփական նաքշատրան՝ Ուտտարա Բհադրապադան, ուր կմնա մինչ փետրվարի 8-ը:

Սա բավականին խորը, լուրջ ու պատասխանատու տրանզիտ է, քանի որ մակերեսային մոտեցումներն արդեն չեն աշխատում։ Սա այն շրջանն է, երբ ստիպված ենք կանգ առնել, նայել մեր կյանքի հիմքերին ու զբաղվել ամենակարևորով՝ թողնելով այն, ինչն արդեն սպառել է իրեն։ 

Այն ամենը, ինչ մինչև հիմա հնարավոր էր անտեսել կամ մի կողմ դնել, հիմա պահանջում է կոնկրետ ու հստակ լուծում։ Այս տրանզիտը ավելի հատկանշական է դարձնում այն հանգամանքը, որ Սատուրնը գտնվում է հետընթաց շարժման մեջ ու առաջնային ազդեցությունը զգալու ենք մեր ներսում` ծանր, դեպրեսիվ մտքերի ու հույզերի միջոցով: 

Հին, չլուծված հարցերը կարող են նորից գլուխ բարձրացնել, իսկ մենակ լինելու կամ լռության պահանջը՝ մեծանալ։ Չնայած իր «ծանրամարս» սրսևորման, այս էներգիան հիանալի է երկարաժամկետ գործերի, խորը ինքնավերլուծության, կարգապահության և ներքին հասունացման համար։ 

Մի շտապեցրեք իրադարձությունները։ Այս շրջանը սիրում է դանդաղ զարգացում, թույլ տվեք, որ ամեն ինչ զարգանա իր բնական հունով։

Փակեք հին գործերն ու պարտքերը։ Կարգավորեք այն ամենը, ինչը երկար ժամանակ սպասում էր ձեր գործելուն:

Լսեք ձեր մարմնին։ Եթե զգում եք ներքին ծանրություն, ապա հանգիստն ու լռությունը հիմա ձեր լավագույն օգնականն են։

➡️ Այս շրջանում արդյունավետ կլինեն Սատուրնի և Շիվայի մանթրաները, բայց հիշեք, առանց հստակ գործերի, մանթրաները օգտակար չեն: Հնարավորության դեպքում հրաժարվեք տավարի մսի օգտագործումից: 

 Զգուշացեք ջրային տարածքներում անզգուշությունից և անփույթ բաներից: Մի վնասեո սողուններին, հատկապես օձերին:

Այս էներգիան ավելի ուժեղ կզգան այն մարդիկ, ովքեր իրենց նատալ քարտեզում ունեն Ասցենդենտ, Լուսին, Արև կամ Կարմիկ հանգույցներ Ձկների, Կույսի, Ցուլի և Աղեղնավորի համաստեղություններում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ