Իրանն ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնում է Արմագեդոնով
ՄիջազգայինԻրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սպառնում է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն պատերազմը, Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային մալուխները կկտրվեն։
«Եթե նոր պատերազմ սկսվի, տարածաշրջանում շատ ինտերնետային մալուխներ, տվյալների կենտրոններ, արհեստական բանականության ենթակառուցվածքների օբյեկտներ և այլ օբյեկտներ կոչնչացվեն։ Մենք թշնամուն կդիմադրենք շատ ավելի մեծ և ավելի համապարփակ ծրագրով»։
Հաշվի առնելով, թե ինչ կարգի տեղեկատվություն է այդ մալուխների միջոցով փոխանցվում, այդ թվում՝ տնտեսական եւ բանկային ուղղվածության, թեկուզեւ կարճ ժամանակով մալուխների անջատումը հավասար կլինի Արմագեդոնի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73893