500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ

ՀՀ տնտեսությունն այլևս չի կարող կյանք ունենալ, կաթվածահար է լինելու և՛ տնտեսությունը, և՛ բնակչության մի զգալի մասը

Հանդիպում

«Առաջիկայում մենք ունենալու ենք կատաստրոֆիկ վիճակ տնտեսության մեջ միայն էներգակիրների գների պատճառով։ Ցավոք սրտի, Հայաստանի տնտեսությունն այլևս չի կարող կյանք ունենալ։ Կաթվածահար է լինելու և՛ տնտեսությունը, և՛ բնակչության մի զգալի մասը»,- անդրադառնալով տնտեսությանը սպառնացող վտանգներին, նման դիտարկում է անում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը,  հավելելով, որ աղքատության բարձր մակարդակի պայմաններում դժվար է ակնկալել դրա կրճատում.

- Իսկ այն որ էներգակիրների գները Հայաստանի համար կաճեն՝ կասկած չունեմ։ Ռուսաստանի Դաշնությունը գազային դիվանագիտությունը փայլուն կերպով օգտագործում է ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում։ Ես չեմ կարծում որ Հայաստանի Հանրապետությունը կլինի բացառություն։ Ինչ անում ենք, այն էլ ստանում ենք:

Հիշեք Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունը՝ կառույցն անդրադարձել է տոկոսադրույքների բարձրացման անհրաժեշտությանը՝ գնաճը զսպելու և բացասական միտումները սահմանափակելու նպատակով, ինչպես նաև զգուշացրել գազի թանկացման դեպքում Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգների մասին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել գնաճի արագացման և տնտեսական ակտիվության թուլացման։ ԿԲ ղեկավարի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը բարձրացնել, այն «երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա»՝ մի կողմից արագացնելով գնաճը, մյուս կողմից՝ թուլացնելով տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը։ Այդպիսի սցենարի դեպքում, նրա խոսքով, ԿԲ-ն ստիպված կլինի արձագանքել ավելի ուժգին և ոչ բնականոն միջոցներով։

Նույն օրը ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։ Կարգավորիչի ներկայացմամբ՝ որոշման նպատակն էր զսպել գնաճային ճնշումները և պահպանել գների կայունությունը։

Գազի սակագնի բարձրացումը Հայաստանում անխուսափելիորեն կհանգեցնի ոչ միայն կոմունալ ծախսերի, այլև արդյունաբերական և պարենային ապրանքների թանկացման, քանի որ բնական գազը էլեկտրաէներգիայի արտադրության և ջերմամատակարարման հիմնական բաղադրիչն է։ Սա ստեղծում է գնաճային պարույրի վտանգ, որը դժվարությամբ է ենթարկվում կառավարման՝ հատկապես գնողունակության անկման պայմաններում։ Կենտրոնական բանկը քաղաքականացված կառույց չէ և անկախ է կառավարությունից, այնպես որ պետք է լուրջ վերաբերվել կարգավորող կառույցի նախազգուշացումներին։

- Պարոն Մանասերյան, որոշ փորձագետներ իրավիճակի շտկման հույսները կապուն են Թուրքիայի հետ սահմանի բացման վրա։ 

- Աբսուրդային է որոշ փորձագետների գնահատականները, թե Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կաճի 6–7%-ով։ Ո՞ւմ է ծառայում Ռուսաստանի հետ թշնամանալու գաղափարը, երբ Եվրոպայում էլ տեղ չունես։ Ակնհայտ է, որ դա բխում է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մենք նույնիսկ չենք էլ զգում, թե ինչպես ենք հայտնվել այդ երկրների գրկում։ 

- Պարոն Մանասերյան, հոկտեմբերի 9-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ–ը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումինը»՝ 620, դիզվառելիքինը՝ 710-ով։ Մինչդեռ 1 ամիս առաջ վառելիքի նշված տեսակների գները համապատասխանաբար 550, 580 ու 650 դրամ էին։ Սա ինչի՞ հետեւանք է։

- Դա պայմանավորված է նրանով, որ հայ տնտեսվարողը, վառելիք ներմուծողը ամեն բան անում է, որ կարողանա իրեն ապահովագրել ապագա հնարավոր ռիսկերից։ Այդ պատճառով գնի մեջ մտցնում է այդ մի փոքր ավելի տարբերություն, եթե, իհարկե, դա «մի փոքր» է։ Բայց տնտեսվարողները շատ բան կարող են անել, ինձ ավելի շատ հետաքրքրում են պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները։ 

Վառելիքի համաշխարհային շուկայում հնարավոր խնդիրներից խուսափելու և այս առումով մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար կարեւոր է պետության ռեզերվների համալրումը` դա վաղուց արդեն պետք է արված լիներ։
Պետությունը գնում է ներկրողից դիզելային վառելիքի անհրաժեշտ ծավալով խմբաքանակ և առանց շահույթի և ակցիզային հարկի, էժան գներով տրամադրում գյուղացիական տնեսություններին։
Չեմ բացառում, որ գնաճը կանխելու և շուկան հավասարակշռելու համար պետությունն իր ձեռք բերած վառելիքը փոքր շահույթի մարժայով կարող է շուկա հանել` այդկերպ մրցակից դառնալով նույն անբարեխիղճ տնտեսվարողներին և զսպելով նրանց ախորժակը։ Ինչո՞ւ եք թողնում, որ դիզվառելիք ներմուծողը գերշահույթ ստանա, դուք էլ պետական գանձարանի սուղ միջոցներից սուբսիդավորեք նրա գերշահույթը։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ