500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ

Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ

Միջազգային

Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն, եւ անհասկանալի է, թե ինչպես է Ուկրաինան դիմանալու ձմռանը։ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի վրա հարվածների սահմանափակումը՝ վերացնելով իր «կարմիր գծերը»։ Սա ենթադրում է, որ Կիևի ռեժիմը կանգնած է չափազանց դժվար ձմռան առջև։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։

«Ես շատ անհանգստացած եմ գալիք ձմռան համար, և թվում է, թե սկսվում է նոր փուլ, որտեղ Ռուսաստանի համար «կարմիր գծեր» չկան։ Այսինքն՝ նրանք վերջին մի քանի տարիների ընթացքում չեն հարձակվել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա։ Այո, նրանք հաճախ են հարվածել քաղաքացիական թիրախներին, բայց այն ձևը, որով նրանք դա անում են հիմա, ինձ համար բոլորովին նոր փուլ է թվում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք հարձակվում կամուրջների վրա, և Կիևի տարածքում ավելի ու ավելի շատ բնակելի շենքեր են հարված ստանում», - հավելել է ամերիկացի դիվանագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ