Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում

«Անիի մոտ ահավոր ցավեր կան»,-այս մասին ասել է ադրբեջանցի զինվորի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ՝ Անի Ավետիսյանի ամուսինը։
Նրա խոսքով՝ բժիշկների գնահատմամբ կինը դեռ մոտ երեք ամիս էլ կմնա հիվանդանոցում։

«Վիրահատությունները դեռ չեն արել, դեռ վաղ է, ոտքի մկանները պետք է վիրահատեն։ Անին երբեմն շատ ծանր է շնչում այնքան ցավեր կան։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անի Ավետիսյանին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։

Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ադրբեջանի զինծառայող  Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական նշանակության արտադրանքի, հրազենի, այլ սարքերի մաքսանենգության, հրազենի, ռազմամթերքի, այլ նյութերի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է երկու ամսով:

Այսօր գրել էինք, որ Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ