TRIPP համաձայնագիրը նախատեսվում է խորհրդարան ներկայացնել մինչև հոկտեմբերի վերջ
TRIPP համաձայնագիրը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կներկայացվի Ազգային ժողով՝ քննարկման և վավերացման։ Նախատեսվում է, որ դա տեղի կունենա մինչև հոկտեմբերի վերջ, սակայն հստակ ժամկետ այս պահին նշել հնարավոր չէ։
Այս մասին ասել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ պատասխանելով խորհրդարանում համաձայնագրի քննարկման ժամկետների մասին հարցին։
Նրա խոսքով՝ որպես միջազգային պայմանագիր՝ TRIPP համաձայնագիրը նախ պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, ապա ներկայացվի Ազգային ժողով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
