Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

Հասարակություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել  է, որ Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը․

«ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ անցկացվող մրցանակաբաշխությունը նպատակ ունի գնահատելու և արժևորելու այն անհատների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք նշանակալի ներդրում ունեն Հայաստանի, հայ ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ոլորտներում։

Մրցանակաբաշխությունն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում.

Հայ ժողովրդի բարեկամ

Օտարերկրյա գործիչներ կամ կազմակերպություններ, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, այդ թվում՝ հայկական պատմամշակութային կոթողների և ոչ նյութական արժեքների պահպանության, գիտական աշխատանքի, պատմական կեղծարարության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

Իրավունքի պաշտպան

Անհատներ կամ խմբեր, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Ազատության պաշտպան

Անհատներ կամ խմբեր, որոնք պայքարում են Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման համար։

Հայկական աշխարհի միասնականություն

Անհատներ կամ խմբեր, որոնց գործունեությունը նպաստում է Հայաստանում հանրային համերաշխության ամրապնդմանը, երկխոսության զարգացմանը և Հայաստան-Սփյուռք միասնականությանը։

Սոցիալական ազդեցություն և մարդասիրություն

Անհատներ կամ խմբեր, որոնք անշահախնդիր գործունեությամբ նպաստում են հասարակության տարբեր շերտերի սոցիալական հոգսերի թեթևացմանը։

«Ռոզա Ծառուկյան» հատուկ մրցանակ

Սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Հայաստանում և աշխարհում հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։

Ովքե՞ր կարող են առաջադրել թեկնածություններ

- Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի անդամները

- Հասարակական կազմակերպությունները

- Քաղաքացիական նախաձեռնությունները

- Մասնագիտական կառույցները

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ