Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի
ՀասարակությունԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ, ծառի ճյուղի վրա կնոջ մարմին է նկատվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
