«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել Ջրանջատումներ Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը․ Նուռ Հոկտեմբերի 13. Օրվա խոսք Հոկտեմբեր ամսվա դաժան հարվածները դեռ առջևում են Գազամատակարարման պլանային ընդհատումներ Թրամփ. Պուտինն ավելի շատ է հետաքրքրված Ուկրաինայում խաղաղությամբ, քան Զելենսկին Հայկական յուրահատուկ ներկայություն. «Ալ-Ահլիի» գրառումը Սպերցյանի մասին

Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը․ Նուռ

Մշակութային

Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 300-ից ավել արվեստագետ գրանցվել է եւ դեռ շարունակում են արձագանքել․ այս թվերի հետեւում մի նախաձեռնություն է, որի առանցքում Արարատն է՝ որպես արվեստի, պատմական հիշողության եւ ազգային ինքնության խորհրդանիշ։ Նկարիչ, քանդակագործ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ՝ Նուռի «Բաց հրավեր» միջազգային նախագիծը մեկ լեռան շուրջ համախմբում է տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների՝ նրանց առաջարկելով Արարատին նայել ժամանակակից արվեստի լեզվով։

Նախագիծը նախատեսված է մեկ տարվա համար եւ չի սահմանափակվելու միայն գեղանկարչությամբ․ դրան աստիճանաբար կմիանան նաեւ երաժշտությունը, կինոն, վիդեոարտը, քանդակագործությունն ու կիրառական արվեստի տարբեր ճյուղերը։ Հարյուրավոր արվեստագետների մասնակցությամբ ձեւավորվող այս նախաձեռնության հաջորդ հանգրվանը միջազգային ցուցահանդեսներն են, որոնց միջոցով Արարատի պատկերը Հայաստանից կհասնի աշխարհի տարբեր երկրներ։ Թե ինչպես ծնվեց այս գաղափարը, ինչպե՞ս է կազմակերպվելու նախագիծը, եւ ի՞նչ ուղերձ է այն հղելու միջազգային հանրությանը՝ «Իրավունքը» զրուցել է նախաձեռնության հեղինակի՝ Նուռի հետ։

— Դուք մեծ նախագիծ եք որոշել իրականացնել` Արարատ լեռան հետ կապված։ Ինչպե՞ս ծնվեց այս միտքը։

— Նախեւառաջ` ասեմ, որ Արարատի` ժամանակակից արվեստի խոսքով պատկերումներ գրեթե չկան: Կամ ավելի ճիշտ, ոչ թե գրեթե, այլ առհասարակ չկան: Բոլոր պատկերումները հին են, դասական են եւ արդիականացված չեն արվեստի մեջ: Արարատն արդիական հայացքով չի նայվել, չի դիտարկվել արվեստագետների կողմից։ Դա էլ հենց ցանկություն առաջացրեց նորից նայել Արարատ լեռանը, քանի որ շատ գեղեցիկ է, կարեւոր է, բիբլիական է եւ մեր խորհրդանիշն է, որը մեր հայ զինանշանի վրա է, մեր սրտերում է, մեր պատուհաններից ենք տեսնում, մեր երկրի ֆոնն է եւ «բեգրաունդն» է մեր քաղաքի։

Այդ իսկ պատճառով ես որոշեցի կոչ անել միջազգային բոլոր հայտնի եւ ոչ այդքան հայտնի, բայց տաղանդավոր նկարիչներին, նկարել Արարատ լեռը, եւ ստացա արձագանք: 300-ից ավել նկարիչ արդեն արձագանքել են եւ մինչեւ նոյեմբերի 1-ը դեռ արձագանքելու են: Հավաքվելու է նկարիչների կազմը, որից հետո կսկսենք աշխատել։ Հրավերիս արձագանքել են Քուվեյթից, Քաթարից, Հնդկաստանից, Պաղեստինից, Իսրայելից եւ շատ տարբեր վայրերից: Նկարիչները, որոնք արձագանքել են, ո՛չ թե այնտեղի հայեր են, այլ հենց տեղաբնակներ, տեղազգիներ։ Նրանք պատրաստ են մասնակցել տվյալ միջոցառմանը։ Աֆրիկայից եւս շատ մասնակիցներ կան: Մինչեւ նոյեմբերի 1-ը հավաքագրվում է, նոյեմբերի մեկից հետո՝ մեկնարկում։

— Ի՞նչ ձեւաչափով է մեկնարկելու նախագիծը։

— Սկզբում հայտերն են ներկայացվելու: Ընտրությունը միջազգային ժյուրիի կողմից է իրականացվելու, որոնց եւս արդեն ընտրել եմ։ Հետո այն նկարիչները, որոնք ընտրվել են մասնակցելու, նկարելու են իրենց տանը՝ ամեն մեկը որոշակի տեխնիկական պահանջներով, այսինքն՝ չափ, նյութ եւ այլն, որից հետո կուղարկեն նկարները Հայաստան: Այստեղ առաջին ցուցահանդեսը կցուցադրվի, այնուհետ ցուցահանդեսը կսկսի շրջագայել ամբողջ աշխարհում։ Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը:

— Ի՞նչ չափորոշիչներով եք ժյուրիի անդամների ընտրությունը կատարել:  

— Նրանք շատ հայտնի արվեստաբաններ, արվեստի պրոֆեսորներ, տարբեր երկրների արվեստի համալսարանների դասախոսներ եւ արտքննադատներ են։

— Դուք ե՞ւս կլինեք ժյուրիի կազմում։

— Ոչ, տվյալ նախագծի հեղինակն եմ, կոչ անողը: Այսինքն, ճիշտ չի լինի, որ ես ժյուրիի անդամ լինեմ: Ինքս էլ մասնակից եմ նախագծի։ Հետեւապես, ինքս էլ եմ նկարելու։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ