ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան

Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԱԼԻԵՎԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ` «ԷՍ ԻՆՉ ՍԻՐՈՒՆ ՄՈԴԱՅԻԿ ԿՈՍՏՅՈՒՄ ԵՍ ՀԱԳԵԼ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կոստյումն է, որ պիտի քեզ գեղեցկացնի։

 **

ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ

(ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻՆ ՀԵԳՆԵԼՈՒ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ` ՆՐԱ ՈՒՍԻՆ ԹՓԹՓԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը էն օրն ա ընկել, որ որտեղ նրան բռնում են, տզզ են խաղում վրեն։

**

ՓՈՒՌԸ ԳՆԱՑ

(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազմական փորձագետների` Թրամփ- Պուտին հեռախոսազրույցից հետո Զելենսկին, ըստ էության, որբացավ, եւ հիմա Պուտինը ոնց ուզի` նրա գլուխը կխուզի։

**

ՆԱՅԱԾ ԹԵ՞ ՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԵՍ ՆԱՅՈՒՄ

(ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների, եթե նկատի առնենք, որ վերոնշյալ մանկավարժները գործել են «ծեծը դրախտից ա գալիս» ասացվածքի շրջանակներում, ապա նրանց պատժելու փոխարեն պետք է պարգևատրել։

**

ՕԼԻԳԱՐԽԱՏՅԱՑԸ

(ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ` ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ԱՅՐԱՐԱՏ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կենսաթոշակային հիմնադրամից հայտնում են, որ Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն։

**

ՍԱՐՆ ԱՄԵՆՔԻՆ Է ՀԱՎԱՍԱՐ

(ՆԻԿՈԼԵՆՑ ԿՈՂՄԻՑ` ԱՄՈՒԼ ՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հանքարդյունաբերողների միությունից հայտնում են, որ Նիկոլն ասել է` Ամուլ սարը շուտ բացենք, մեջի ոսկիները հանենք, նոր տարածքը հանձնենք Ադրբեջանին։

**

ՆԻԿՈԼԸ՝ ՏԱՇԻՐ ՍԱՄՎԵԼԻՆ

(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈՔՐ ԽՄԲԱԿ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եթե ՔՊ-ն ու մեր իշխանությունը փոքր խբակ են, ապա «Ուժեղ Հայաստանը» միկրոկուսակցություն է, որն էլ կազմակերպել էր Քյարքիի միկրոտուրը իր ծառատունկով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ