Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել Ջրանջատումներ Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը․ Նուռ Հոկտեմբերի 13. Օրվա խոսք Հոկտեմբեր ամսվա դաժան հարվածները դեռ առջևում են Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Ucom-ի և FPWC–ի համագործակցության ուղղությունները

Ucom-ի և FPWC–ի համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է 18 արևային կայան, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ տնկվել է շուրջ 40 000 ծառ, դպրոցներում տեղադրվել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերակրամաններ, ինչպես նաև 6 արևային էլեկտրական ցանկապատ Վայոց ձորում՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վեդիում և Ուրցաձորում Ucom-ն ապահովել է ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերի համար անհրաժեշտ ինտերնետ կապը, իսկ դժվար հասանելի տարածքներում մոնիթորինգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայաններ։ Բացի այդ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա՝ պահպանության աշխատանքներին աջակցելու նպատակով։

Համագործակցության տեխնոլոգիական ուղղությունը շարունակվել է նաև նոր լուծումներով․ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող մոնիթորինգային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս շուրջօրյա վերահսկել բնապահպանական առումով զգայուն տարածքները և հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու։ Ucom-ը տարիներ շարունակ  աջակցել է նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը։ Ընկերության բնապահպանական օրակարգի շրջանակում իրականացվել է գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատում՝ հետագա նվազեցման ուղղությունները սահմանելու նպատակով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ