Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել

Ո՞ւր էիք, երբ հայրենիք էինք կորցնում․ Մարգարիտա Պետրոսյան

Թեմա
«Մի ամբողջ Հայրենիք կորցրեցինք, բայց էն ժամանակ էսքան դոշ չէիք ծեծում, էսքան արդարություն չէիք պահանջում, էսքան ձեն չէիք հանում… Էն ժամանակ, որ գոռում էինք, զգուշացնում էինք՝ սոված եք մնալու, տուն ու տեղ եք կորցնելու, երկիր եք կորցնելու, չէիք հավատում։ Ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ էիք մտցրել, ապրում էիք ձեր փոքրիկ աշխարհում ու հպարտ-հպարտ էլ ընտրում էիք։ Հիմա՞ ինչ եղավ։
 
Հիմա, որ ձեր գրպանին են կպել, ձեր հարմարավետությանն են կպել, ձեր բուտկի ու ձեր առօրյա շահերին են կպել, հանկարծ բոլորդ արդարություն եք պահանջում։ Բա էն ժամանակ ո՞ւր էր էդ արդարությունը։ Ո՞ւր էր էդ համարձակությունը։ Ո՞ւր էիք, երբ մի ամբողջ ազգ էր ցավում, երբ հայրենիք էինք կորցնում, երբ հազարավոր ընտանիքներ էին սգի մեջ։
 
Հիմա հարց եմ տալիս՝ էս ամենից հետո արդա՞ր եք համարում ձեր այսօրվա բողոքը։ Ոչ թե նրա համար, որ բողոքում եք, այլ նրա համար, որ այն ժամանակ լռում էիք, իսկ հիմա միայն ձեր հերթին հասած ցավի մասին եք խոսում։ Հայրենիքը միայն այն ժամանակը չէ, երբ ձեր տունն ու գրպանն են վտանգված։ Հայրենիքը բոլորիս տունն է։ Երբ ամբողջ տունն էր այրվում, լուռ էիք։ Հիմա, երբ ձեր սենյակն է ծխում, հանկարծ բոլորդ հրշեջ եք դարձել։
 
Մի բան հիշեք՝ անարդարության դեմ պայքարը պետք է սկսվեր այն ժամանակ, երբ ուրիշներն էին ցավում, ոչ թե միայն այն ժամանակ, երբ ցավը հասավ ձեր դռանը», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ