Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա
ՄիջազգայինԲուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավերի վրա։ Դրանցից մեկը խորտակվել է, հայտարարել է երկրի վարչապետը։
Ռումեն Ռադևի խոսքով՝ Ուկրաինային պատկանող և Օդեսայում գրանցված առաջին նավը հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի կողմից Բուլղարիայի ափերից 33 կմ հեռավորության վրա։
Երկրորդ նավը հարձակման է ենթարկվել Բուլղարիայի ափերից 31 կմ հեռավորության վրա և խորտակվել է։
Սոֆիան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
