Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին
ՄիջազգայինԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն և մյուս գործընկերները չեն կարողացել Կիևին զգուշացնել երեկվա հրթիռային հարվածի մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան իր արևմտյան գործընկերներից չի ստացել Կիևի դեմ բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ։
«Ցավոք, մեր գործընկերներից որևէ նախազգուշացում չի եղել։ Ռուսական բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալները օգնում են կյանքեր փրկել, և սա ամենակարևոր հարցերից մեկն է», - գրել է նա։
Այս ֆոնին ուկրաինական աղբյուրները ենթադրել են, որ ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցվել է Կիևի և Վաշինգտոնի միջև լարվածության սրումից հետո։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ