Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Սխալված միլիարդատերը ճիշտ է փնտրում Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ

Թուրք վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում մահացել է

Այսօր  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ