Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել. Փորձագետ
ՄիջազգայինՌուսական իշխանական վերնախավին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրը գրում է.
«Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել, քան կարող է թվալ սկզբում։ Այս լուրը մեկնաբանող շատ վերլուծաբաններ, թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, քննադատում կամ թերագնահատում են այն՝ նշելով դրա «փխրունությունը»։ Նրանք ասում են, որ Ուկրաինան չի համաձայնվի էներգետիկ զինադադարի (և Կրեմլը չի դադարեցնի Ուկրաինայի վրա հարձակումները), ուստի գործարքը դատապարտված է ձախողման։
Հիմա եկեք կարդանք տողերի արանքում։ Կրեմլը մատակարարում է դիզելային վառելիք՝ գումար վաստակելով։ Թրամփը չի խնդրում Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի վրա հարձակումները։ Նա խնդրում է Ուկրաինային՝ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Սա նշանակում է, որ Թրամփը ճգնաժամում տեսնում է միայն մեկ մեղավոր՝ Զելենսկիին։ Եթե Զելենսկին չդադարեցնի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, Թրամփը կունենա ազատություն՝ վերջապես դադարեցնելու Կիևին տրամադրվող օգնությունը։
Այսպիսով, Ռուսաստանը ժամանակացույցով մատակարարում է խոստացված վառելիքի քանակը՝ միաժամանակ շարունակելով հարվածել իր թշնամուն եւ նաեւ՝ խթանելով Վաշինգտոնի և Կիևի միջև հետագա պառակտումը։ Մոսկվայի համար սա 2022 թվականի հակամարտության սուր փուլի հենց սկզբից ի վեր ամենաարդյունավետ համադրություններից մեկն է: Ընդ որում, անկախ այն բանից, թե «Դիզելային գործարքը» ինչ հետագա շարունակություն եւ ավարտ կունենա»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74042