NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի» Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել. Փորձագետ «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում

«Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել: Թեժ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու են իրավապահ մարմինները, իրենց գնահատմամբ, չափազանց դանդաղ առաջ շարժվում, և սպասում են, թե երբ է այս պատմությունը հանգուցալուծվելու։

Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած թեժ միջադեպին, հայտարարել էր, որ իր կարծիքով՝ այդ հարցի հետ կապված ինչ-որ մեկը պետք է նստի: Հիմա ՔՊ-ում հարց են բարձրացնում՝ այդ մարդը պետք է լինի Հայկ Սարգսյանը, բա հո Ալեն Սիմոնյանը չի «նստի»։

Եվ այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց․ ի՞նչ ընթացք կստանա Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված պատմությունը, և արդյո՞ք իրավապահները կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն գործի հանգուցալուծմանը՝ տանելով նախկին ՔՊ-ականին կալանքի։

Հավելենք, որ այս պատմությունը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ծանր հետևանք է ունեցել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի վրա, որը մինչև վերջ կարծել է, թե Փաշինյանն իր որդու հետ դաժան չի վարվի: Մինչդեռ Փաշինյանը նախ ազատեց իր երբեմնի վստահելի, հավատարիմ Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանին, ապա չեզոքացրեց նաև Հայկ Սարգսյանին, քանի որ նա օլիգարխ դառնալու հակումներ է ցուցաբերել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ