NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ
ՀասարակությունNASA-ն հայտարարել է, որ Perseverance մարսագնացը «Կարմիր մոլորակի» վրա անցել է 45.22 կիլոմետր՝ սահմանելով հեռավորության նոր ռեկորդ։
Մարսագնացը գերազանցել է Opportunity մարսագնացի կողմից սահմանված նախորդ ռեկորդը, որը 2004-2018 թվականներին անցել է 45.16 կիլոմետր։ Perseverance-ը նաև գերազանցել է Curiosity մարսագնացին, խորհրդային «Լուսնագնաց» 1-ին և 2-ին, ինչպես նաև չինական Yutu և Yutu 2 մարսագնացներին։
Perseverance-ը Մարս է մեկնել 2020 թվականի հուլիսի 30-ին և վայրէջք կատարել Ջեզերո խառնարանում 2021 թվականի փետրվարի 18-ին։ Գիտնականները կարծում են, որ ավելի քան 3.5 միլիարդ տարի առաջ այստեղ գոյություն է ունեցել լիճ, որի մեջ թափվել են գետեր։
Առաքելության հիմնական նպատակն է որոնել հին մանրէային կյանքի հետքեր։ Դրա համար մարսագնացը ուսումնասիրում է ապարները և հավաքում հողի նմուշներ, որոնք նախատեսվում է ուղարկել Երկիր լաբորատոր հետազոտությունների համար։
