Պարզաբանում
«Իրավունք» թերթի` նոր կենսաչափական համակարգի ներդրմանը վերաբերող հրապարակման առնչությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել մի քանի կարևոր հարցեր։
«2026 թվականի նոյեմբերի 1-ից նախատեսվող նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ պետության բացառիկ լիազորությունները փոխանցվում են մասնավոր ընկերությանը։
Անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացուն։
Մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացվել է մրցութային ընթացակարգով, որի փուլերն ու արդյունքները հրապարակվել են։ Որակավորման փուլը հաղթահարել են երեք թեկնածուներ, սակայն վերջնական առաջարկներ ներկայացրել են երկու կոնսորցիումներ։ Տեխնիկական և ֆինանսական առաջարկների համադրված գնահատմամբ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստացել է 94,97 միավոր, իսկ մյուս մասնակիցը՝ 79,24 միավոր։ Հաղթողի ընտրության արդյունքները հրապարակվել են 2025 թվականի մարտի 31-ին։

