Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի»

«Ապաքաղաքականություն». Աննա Հակոբյանը սկսել է բուհերում ստորագրահավաք անցկացնել

 

Քաղաքական

Ներքին կյանք

24-ի նախագիծ

Միջազգային

Մշակույթ

Սպորտ

Տնտեսական

Լրահոս

Քաղաքական

«Ապաքաղաքականություն». Աննա Հակոբյանը սկսել է բուհերում ստորագրահավաք անցկացնել

14/10/2026 13:22

Քաղաքական

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 

 

 

 

 

 

Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ստորագրահավաքը հասել է նաև բուհեր։ «Այլևս չենք հանդուրժում» շարժման շրջանակում Հայաստանի մի շարք համալսարաններում պաստառներ են տեղադրվել՝ ուսանողներին առաջարկելով ստորագրությամբ աջակցել Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական նախագծերի ընդունմանը։

 

 

 

 

 

Բուհերի միջանցքներում տեղադրվել են մեծ պաստառներ՝ հետևյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։

Նմանատիպ մեծ մի պաստառ փակցված է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մինչ պաստառի փակցնելը Աննա Հակոբյանն այցելել է բուհ, որի ղեկավար, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նրա համար բավական ջանասիրաբար ուսանողների հետ հանդիպում է կազմակերպել։ Հանդիպումից հետո նրան տեղեկացրել են, որ ԵՊՀ-ում մեծ պաստառ պետք է տեղադրվի, վերջինս էլ իր մերձավոր շրջապատում փնթփնթացել է, թե «սրա տակից ոնց պետք է դուրս գանք», որից հետո «խելոք» տեղադրել է պաստառը։

Փորձեցինք կապ հաստատել ԵՊՀ-ի հետ՝ պարզելու, թե ինչ տրամաբանությամբ է նման նախաձեռնություն իրականացվում համալսարանի տարածքում, սակայն այդպես էլ պարզաբանում չստացանք։

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամից մեզ հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել։ Միաժամանակ նշեցին, որ պաստառներ են տեղադրվել բոլոր բուհերում և անցկացվում է ստորագրահավաք, իսկ դրանց ընտրությունը որևէ սկզբունքով պայմանավորված չէ։

տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ իրենց բուհում ևս անցկացվում է ստորագրահավաքը, հարցին թե սա քաղաքականացման պրոցես համարում է թե ոչ Մանուկյանն ասաց.

 

«Դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Ես անձամբ միգուցե տեսնում եմ քաղաքականացման գործընթաց, բայց դա իմ իրավասությունը չէ՝ թույլ տալ կամ արգելել»,- ասաց նա:

 

Եվ այսպես, բացի ԵՊՀ-ից, Աննա Հակոբյանի պաստառները տեղադրած են նաև Ամերիկյան համալսարանում, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

 

Համալսարանների քաղաքականացման դեմ ժամանակին պայքարող ՔՊ-ականները, իհարկե, կհերքեն, որ Աննա Հակոբյանի պաստառների տեղադրումը «քաղաքականություն է», սակայն հետաքրքիր է, թե բուհերի ղեկավարները նույն ջանասիրությամբ թույլ կտայի՞ն իրենց կրթական հաստատությունների տարածքներում տեղադրել նմանատիպ պաստառներ, եթե նախաձեռնողները լինեին Հայաստանի նախկին պաշտոնյաների կանայք։ Այս հարցը տեղին է հատկապես այն պարագայում, երբ բուհերում ու հատկապես ԵՊՀ-ում այլևս չեն հանդուրժում ՔՊ-ի քաղաքական գծին մի փոքր անգամ դեմ դասախոսների։ Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խզել է տասնյակ դասախոսների հետ պայմանագրերը, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։

Նյութը` 24news-ի

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ