Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն

Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին հայտարարել է, թե համախմբելու են ընդդիմադիր շատ ուժերի, բայց այս անգամ ընտրելու են ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են: Թե որ ուժերի մասին է խոսքը, եւ որն է ճիշտ ընդդիմությունը, որը՝ սխալ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ:

— Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պետք է համախմբվեն ճիշտ ընդդիմադիր ուժերի հետ։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Ճիշտն ասած, մի ամբողջ Սովետական Միության մեջ առաջին ճիշտ կազմակերպությունը եղել է Ազգային ինքնորոշում միավորումը՝ ԱԻՄ-ը: Եթե ուզում են ճշտերի հետ համախմբվել, ուրեմն՝ նկատի ունեն ԱԻՄ-ին, որովհետեւ ուրիշ ճիշտ չկա։ Եթե ուզում են, դեմ չեմ, եւ ես ասել եմ ամենակարեւորը՝ երկրում իսկապես իշխանությունը պիտի պատկանի ժողովրդին։

Ընդհանրապես, Հայաստանում բռնապետության սահմանափակումներ կան, իսկ բռնապետությունն ինչի՞ց է սկսվում՝ այլ կերպ մտածողների անէացումից։ Նախ իրավական անէացում է տեղի ունենում, ապա՝ ֆիզիկական: Այդ երեւույթը կանխելու համար եվրոպական եւ միջազգային կառույցները ժամանակին պարտադրել են, որ Հայաստանը կուսակցությունների մասին իր օրենքում նշի, որ երբ որեւէ քաղաքական ուժից իշխող պետական համակարգը ստանում է առաջարկ, ապա այն անպայման պիտի քննարկվի, որովհետեւ, եթե չի քննարկվում, նշանակում է՝ նախ իրավականորեն են ոչնչացնում, հետո կարող է նաեւ ֆիզիկապես ոչնչացնել։

Հիմա մեր այս ճիշտ, Հայաստանում գործած ամենահին կազմակերպությունը, հիմք է տվել, որ բոլոր քաղաքական ուժերն այդ ուղղությամբ աշխատեն։ Բայց Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը երբեւէ չբարձրացրեց այն հարցը, որ 10 անգամ տրվել է նախագիծ կուսակցության կողմից համապատասխան պետական կառույցին եւ վարչապետին, ու նրանք չեն քննարկել, խախտելով կուսակցությունների մասին 21-րդ հոդվածի 5-րդ կետը։ Այնպես որ, ճիշտը սկսում է ճշտով: Ես ողջունում եմ, որ այդպիսի առաջարկությամբ են հանդես եկել եւ պատրաստ եմ իրենց սիրով ընդառաջել։

— Պարոն Հայրիկյան, բայց Ձեզ զանգահարե՞լ են, համագործակցության առաջարկ եղե՞լ է արդեն։

— Առաջին անգամ Դուք եք այդ թեմայով ինձ հետ խոսում։

— Այդ դեպքում, Կարապետյանն ո՞ւմ նկատի ունի՝ ճիշտ ընդդիմություն ասելով։

— Նախ մենք պետք է հստակ տեղյակ լինենք մանրամասներին, որպեսզի կարողանանք արձագանքել։ Ես չեմ կարող ասել՝ ինքը ո՞ւմ է նկատի ունեցել, որովհետեւ չեմ էլ իմացել, որ այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել: Իսկ կարո՞ղ եք ասել, երբ է նման բան ասել:

—Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

— Այդ ընթացքում ես Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկի հետ խոսել եմ, բայց ոչինչ չի ասել ինձ։ Ուրիշ բանի մասին ենք խոսել, պայմանավորվել ենք հանդիպել, բայց ոչ այս թեմայով։ Ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ՝ վերջին կես տարում, որեւէ օգտակար բան ժողովրդի համար արել են նրանք, ովքեր աշխատել են, կրկնում եմ՝ Սովետական Միության ամենահին ճիշտ կազմակերպության հետ։ Նույնիսկ, եթե հաջողության չեն հասել, ապա գոնե հետք թողել են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ