ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԾանրամարտի Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Գյումրեցի ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ալբանիայում անցկացվող Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Դյուրեսի մրցահարթակում հայ մարզուհին հավասարը չունեցավ կանանց 57 կգ քաշայինների պայքարում, երկամարտում գրանցելով 202 կգ արդյունքը։ Պոկում վարժությունում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ և արժանացավ այս վարժության ոսկե մեդալին։ Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում 109 կգ և 112 կգ արդյունքով։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ բրոնզե մեդալակիր է դարձել 60 կգ Սեյրան Խուդանյանը, մեր երկրի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 256 կգ արդյունք /117+139/։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ