Սկանդալ. Սուրեն Պետրոսյանը հակադարձում է Բագրատ Սրբազանին Հոկտեմբերի 15. Օրվա խոսք 36 ժամ գազ չի լինի Մասկ. Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար սահմանափակել է ԱՄՆ նախագահը Ջուր չի լինի Որքան մոտենում են ԱՄՆ ընտրությունները, այնքան ինտենսիվ կլինի Ուկրաինայում էսկալացիան Հորդանանում մեր հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 200 ամերիկացի. ԻՀՊԿ-ի գեներալ «Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը

«Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։

Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, չնայած սահմանադրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ անհիշելի ժամանակներից իրենք նիստեր չեն հրավիրել, եւ սահմանադրության տեքստն էլ պատրաստ չէ։

Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ