Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները «Իրավունք». Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Բան չմնաց, գալու են աջս համբուրեն․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Իրավունք». «Մի «պրապուսկատ», սաղ թիմն ա պատասխան տալու»

Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել. Մասնագետը Երևանի մոտ մարզային մեքենաների կայանման առաջարկի մասին

Հանդիպում

Քաղաքային իշխանությունները փորձում են արգելքների, տուգանքների միջոցով խնդիրներ լուծել, բայց որևէ խնդիր այդ կերպ չի լուծվի: Ասում էին՝ մգացված ապակիների պատճառով էին վթարները, հանեցին, բայց վթարների թիվը չնվազեց, կարմիր գծերը թանկացրին, որևէ բան չփոխվեց: Փորձադաշտ են դարձրել, մարդիկ էլ՝ փորձակենդանի, անընդհատ փորձում են, չգիտեմ, թե ե՛րբ կդադարեն այդ փորձերը,-անդրադառնալով Երեւան մուտք գործող մեքենանների հնարավոր արգելքին, նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը.

-  Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել, որովհետև մենք չունենք այն տարածքները, որտեղ պետք է լինեն այդ կայանատեղիները, ես դեռ չեմ խոսում վերահսկողության, տարանջատման՝ ում թողնել, ում չթողնել, եթե պաշտոնյա է, իրեն պետք է գրին քարտ տալ, որ ազատ ելումուտ ունենա, այս ու այլ հարցերի մասին դեռ չեմ խոսում: 

Ընդհանուր միտքն է աբսուրդ. միտք են արտահայտում ու սպասում, թե այդ մտքին ի՛նչ հակափաստարկներ կլինեն, լսում են տարբեր կարծիքներ ու ըստ այդմ վերջնական որոշման հանգում: Իմ տրամաբանությամբ՝ երկար կքննարկեն ու ի վերջո չեն իրագործի այս միտքը, բայց, դե, կարող է նաև հակառակը լինել, որովհետև մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ