Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ

Կառավարությունն այսօր հանրային գերակա շահ կճանաչի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», – նշված է ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու՝ Կառավարության որոշման հիմնավորումներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ