Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել

Միջազգային

Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում»։

Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Նրանք, ովքեր ժամանակին սպառնում էին տանկերով հասնել Բաքու և գրավել քաղաքը, այժմ ադրբեջանական բանտերում ադրբեջանական թեյ են խմում, մինչդեռ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում։ Այս հարցը համաշխարհային նշանակություն ունի, և հենց այդ պատճառով եմ ես այն առանձնահատուկ ընդգծել։ Եթե «Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին՝ օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ջարդել «հայկական ֆաշիզմի ողնաշարը»։ Պատերազմը մեր ընտրությունը չէր. «այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ