ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով

Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․

Թեմա
Լրագրող ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրում է․
 
«Ժամանակին «Ռադիոլուրով» հաճախ էինք գնում քաղաքից դուրս պիկնիկի։ Եռամյա Դավիթը խմբագրության տարիքով ամենամեծ երեխան ու ամենափոքր անդամն էր։
 
«Բարեղամ, ես էլ եմ կենաց ասելու»,- հյութով լի բաժակը բարձրացնելով` հավաքույթներում ասում էր նա Բարեղամ Ղուկասյանին։ Լուրերի մեկնաբանը մեր սեղանների թամադան էր նաեւ։
 
Եռամյա Դավոն մեր ուրախությունն էր, որովհետեւ իր մանկական միամտությամբ ու լավատեսությամբ լցնում էր բոլորիս առօրյան։ Դավոն մեր Ալիսա Գեւորգյանի որդին էր, մինուճար զավակը։ Դավոն մեծացավ հենց մեր աչքի առաջ։ Երեւի նաեւ ռադիոն մեծ դեր խաղաց նրա ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Ընդունվեց Մանկավարժական համալսարան, սկսվեց զբաղվել լուսանկարչությամբ, օպերատորությամբ ու ռեժիսորությամբ։
 
Երբ ժամանակը եկավ, Դավոն գնաց ծառայության։ Գնաց Ֆիզուլի, թեեւ կարող էր Երեւանին ավելի մոտ ծառայության մնալ։ Օրենքն էր թույլ տալիս։ Բայց գնաց Ֆիզուլի, գրեթե այն վայրերը, որտեղ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ գործուղվել էր մայրը` Ալիսան։ Գրեթե այնտեղ, որտեղ զինվորական մեքենան՝ Ալիսան էլ մեջը, շուռ էր եկել։ Գրեթե վթարի այն վայրում, որտեղ վարորդը մեքենայից մի կերպ դուրս գալուց հետո զգուշացրել էր Ալիսային՝ չկանգնես, դիմացի դիրքերից թշնամին հետեւում է ու կարող է կրակ բացել։ Գրեթե այն վայրերում, որտեղ ռադիոլրագրող Ալիսա Գեւորգյանը քննադատել էր զինվորական հրամանատարությանը, քննադատել էր զինվորների կացության ու, հատկապես, ճաշարանի հակահիգենիկ վիճակի համար։
44-օրյա պատերազմում Դավոն տանկիստ էր, գրեթե ամեն օր խոսում էր մոր հետ։
 
-Դավ, տեսե՞լ ես, թե ինչպես է տանկը ճեղքում գիծը։
 
-Դավ, տեսե՞լ ես տանկը ինչպես է կրակ բացում,- սոցցանցերում հայտնված կադրերի մասին իր տպավորություններն էր նրան հայտնում Ալիսը։
 
-Լուսո (նա այդպես էր դիմում մորը), ես դրանք իրական եմ տեսնում,- պատասխանում էր Դավոն ու հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է, որ պետք չէ իր համար անհանգստանալ։
 
Ու մի օր՝ 2020- ի հոկտեմբերի 16-ին, Դավոն այլեւս չզանգեց։ Ու այդ լռության մեջ ողջ «Ռադիոլուրը» ու Ռադիոտունը փորձում էր լավատեսական պատասխաններ գտնել։
 
Հետո արդեն պատառիկներով հայտնի դարձավ, որ Դավոն էլ կարող էր այդ մեծ աղետից փրկվել։ Սանիտարական այն ավտոբուսը, որտեղ ինքն ու իր վիրավոր ընկերներն էին, փչացել էր նահանջի ճանապարհին։ Մեկ այլ ավտոբուս, որը կանգնել էր ճանապարհին ու ընկերը նրան խորհուրդ տվել բարձրանալ ու իրենց հետ հեռանալ, Դավոն մերժել էր. Ընկերներիս ո՞նց թողնեմ»,- ասել էր նա։
 
Հետո պատառիկներով տարբեր տեղերից հաստատված լուրեր ստացանք, որ այնտեղ ոչ ոք ողջ չի մնացել։ Դավոյին հուղարկավորեցին մեկ տարի հետո՝ հոկտեմբերի 16- ին։
 
Բայց... Ալիսան երբեք թույլ չտվեց, որ իր մեծ վիշտը ճնշեր ընկերներին ու ծանոթներին։ Նա ապրում է իր մեծ հավատով։ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած։ Բայց մեկ է՝ ինձ համար Ալիսա Գեւորգյանը Ռադիոտան բնակիչ է։ Ինձ համար Դավոն Ռադիոտան ապրող բնակիչ է, շատ ավելի ապրող, քան այսօր մեզ հետ ապրող որոշ բնակիչները»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ