Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին

Ներքաղաքական

Պարզվում է Վայոց Ձորի մարզպետ, այժմ Ջերմուկի համայնքապետի ՔՊ թեկնածու նախկին կարկառուն ՀՀԿ-ական, իսկ 2018-ին առաջինը կուսակցության շարքերը լքած  Ջերմուկի Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի սերը նախկինների հանդեպ անխախտելի է։ Մասնավորապես, Եղեգնաձորում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն երիտասարդ մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած իշխանությունների հանդեպ: Բանն այնն է, որ նույն լուրերի համաձայն հոր շուստրիության շկոլան անցած որդյակը տակից սատարում է Եղեգնաձորում «Հանրապետություն» կուսակցությունով առաջադրված, բայց վերջիններիս կողմից անգամ անտեսված, նախկին ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանին, իսկ ՔՊ-ի կողմից առաջադրված Հուսիկ Սահակյանին «սատարում է» , ինչպես ինքն է արտահայտվել մտերիմ շրջապատում «Для публики»։ 

Ստացվում է, որ ՔՊ-ով մարզպետի աթոռին բազմած, հոր նման 2018-ին ՔՊ-ի գիրկն ընկած երիտասարդը տակից աշխատում է ՔՊ-ի դեմ։ 

Ուշագրավ մանրամասները կներկայացնենք առաջիկայում։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ