Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար
Միջազգային«Ու՞ր է քո ուղեղը։ Դու վերջ ես տալիս Ուկրաինային»։ Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի և ԱՄՆ-ի հետ նրա հակամարտության համար։
Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրումը, որի ռազմական և հետախուզական աջակցությունից է կախված Կիևը, անվանեց «խելագարություն»։ «Մենք, պատերազմելով Ռուսաստանի հետ, դեռ ուզում ենք վիճել Միացյալ Նահանգների հետ։ Ու՞ր է քո ուղեղը»,– վրդովված բացականչեց պատգամավորը։
Գոնչարենկոն հիշեցրեց, որ Ուկրաինան չունի ռուսական բալիստիկ հրթիռները որսալու միջոցներ, և առանց ամերիկյան հետախուզության Կիևը ժամանակին չի ստանում հարվածների մասին նախազգուշացումներ։ Նա դատարկ համարեց ԱՄՆ-ին այլ դաշնակիցների փոխարինելու մասին խոսակցությունները։
Միևնույն ժամանակ, նա ասաց, որ Ուկրաինայի իշխանությունները հակամարտության մեջ են ոչ միայն Թրամփի, այլև ամբողջ Հանրապետական կուսակցության հետ, որի ներկայացուցիչները կմնան Կոնգրեսում հաջորդ ընտրություններից հետո։ «Ինչպե՞ս ենք ազատվելու հրթիռներից, հետախուզությունից, փողից, պատժամիջոցներից։ Ամեն ինչից, ինչ մեզ անհրաժեշտ է գոյատևելու համար»,– հարցրեց Գոնչարենկոն։
Պատգամավորը նաև քննադատեց Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի բացակայությունը և հրապարակային հայտարարությունների միջոցով բանակցելու փորձերը։
«Մեր քաղաքների վրա հրթիռներ են թռչում, մեր էլեկտրակայանները այրվում են, և դուք ձևացնում եք, թե բոլորը մեղավոր են, բացի ձեզանից»,- դիմեց նա Ուկրաինայի իշխանություններին։
Ելույթը տեղի ունեցավ Զելենսկու կողմից Միացյալ Նահանգների և անձամբ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված կոշտ հայտարարությունների հերթական շարքից հետո։

