Մենք մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռորոշ պահին ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին

Հայ հոգևոր առաջնորդների հանդիպումը Թրամփի հետ Սպիտակ տան Օվալաձև առանձնասենյակում

Վերլուծություն

Հայ հոգևոր առաջնորդների հանդիպումը Թրամփի հետ Սպիտակ տան Օվալաձև առանձնասենյակում

 

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպեց հանդիպում, որի շրջանակներում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպեցին նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ-ի նախագահի երկարամյա հոգևոր խորհրդատու Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիայի Մեծ կաթողիկոսության Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ՝ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը և Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի հայ կաթողիկոսության առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական միության ավագ հովիվ, սուրբ Հենրի Շահնազարյանը։

Հանդիպման ընթացքում եղավ մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների հարցերի շուրջ, ինչպես նաև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի մասին: Ընդգծվեց ժողովուրդների միջև խաղաղության հաստատման և փոխըմբռնման ամրապնդման կարևորությունը՝ այս գործընթացում շեշտը դնելով հավատքի ու հոգևոր արժեքների դերի վրա: Հայ հոգևոր առաջնորդները միասնական աղոթք մատուցեցին և խնդրեցին Աստծո օրհնությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարեկեցության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար:

Իրենց աղոթքում հոգևոր առաջնորդներն անդրադարձան նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանում հաստատված խաղաղության գործընթացում։

Այս հանդիպումը հավանաբար կայացավ Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Հանրապետական ​​կուսակցությունը նախընտրական դաժան պայքարում փորձում է ստանալ էթնիկ փոքրամասնությունների ձայները։ Ընտրական տեխնոլոգիաների ամերիկացի փորձագետները հայերին դասում են այն 10 ազգային փոքրամասնությունների շարքին, որոնց ձայները նշանակություն ունեն համազգային ընտրություններում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամենամեծ նահանգում՝ Կալիֆոռնիայում, ապրում է 965,000 հայ։ Հայերի պատկառելի ներկայացուցչություն կա այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Փենսիլվանիան և մի շարք այլ նահանգներ։ Վերոնշյալ ընդունելությունը փաստացի հարվածում է վարչապետ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։ Հայաստանի դեսպանին հրավիրել էին արարողակարգի համաձայն և քաղաքավարությունից ելնելով։ Նախագահ Դոնալդ Թրամփի համար հայ ընտրողների ձայները այժմ առավել քան կարևոր են։ Սպիտակ տանը շատ լավ տեղյակ են Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին, և այս համատեքստում նախագահ Թրամփը, ընդհակառակը, ցույց է տալիս իր հարգալից վերաբերմունքը  հավատացյալ հայերի և նրանց կրոնական հաստատությունների նկատմամբ։

«ՆԿ»-ի քաղաքականության բաժին

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ