Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Արարատի ժառանգները. ռուսական սպորտի հայ աստղերը

Սպորտ

Երբ խոսում են ռուսական սպորտի մասին, հազվադեպ են հիշում, որ շատ օլիմպիական մեդալների հետևում կանգնած են նրանք, որոնց նախնիները եկել են Նաիրի օրհնյալ երկրից: Հայկական սփյուռքը Ռուսաստանին նվիրել է ոչ միայն մշակույթի գործիչներ ու ձեռնարկատերեր, այլև մեծ սպորտի ականավոր մարզիկներ՝ հոկեյի լեգենդար դարպասապահ Գրիգորի Մկրտչյանից մինչև օլիմպիական եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: 2026 թվականին այս ավանդույթը շարունակվում է: Հայկական ծագումով ռուսաստանցի մարզիկները կրկին բարձունքում են. ցուցադրում են իրենց համառ բնավորությունը, պայքարում են «Մեծ սաղավարտի» համար և ապացուցում են, որ արյունը չի խաբում: Իսկ ո՞վ է այսօր շարունակում հայկական փառահեղ ավանդույթը ռուսական սպորտում:


Ամբողջ սպեկտրն ընդգրկելու համար իմաստ ունի դիտարկել ըստ մարզաձևերի։ Սկսենք, իհարկե, ֆուտբոլից։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայկական արմատները գալիս են հորից։ 10 տարեկանում նա ընդունվել է «Կրասնոդարի ակադեմիա» ուսումնական կենտրոն, որտեղ նա այնուհետև անցել է պրոֆեսիոնալ խաղացող դառնալու համար բոլոր աստիճանները՝ երկրորդ լիգայում պատանեկան մրցաշարերից և Ֆուտբոլի ազգային լիգայի (ФНЛ) առաջնության մրցախաղերից մինչև հիմնական թիմի կազմում խաղերը, 2024/2025 մրցաշրջանում թիմի ավագ նշանակվելը և, իհարկե, հաղթանակը Պրեմիեր լիգայում։ Մանկությունից մարզիկը առանձնահատուկ կապ է զգացել իր հայրենի մշակույթի հետ և, ի վերջո, որոշեց հանդես գալ հենց Հայաստանի հավաքականի կազմում։ Առաջին խաղն ազգային հավաքականի կազմում Սպերցյանն անցկացրել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Ռումինիայի դեմ խաղում։ Խաղադաշտ մտնելուց ընդամենը տասը րոպե անց կիսապաշտպանը գոլ խփեց։ Լատվիայի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվեց Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուների տասնյակում, իսկ 2022 թվականին նա հռչակվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Շատ ռուս և հայ պատանի մարզիկներ Էդուարդ Սպերցյանի մեջ տեսնում են կատարյալ վարպետության, մարտավարական ճկունության և առաջնորդության տիպարի։


Մեկ այլ ականավոր մարզիկի մասին ավելին իմանալու նպատակով, որը  վերջին տարիներին կայուն կերպով դասվում է իր մարզաձևում համաշխարհային վարկանիշի լավագույն 50 մարզիկների շարքին, տեղափոխվենք թենիսի կորտ։ Կարեն Խաչանովը ծնվել է մարզիկների ընտանիքում։ Նրա հայրը պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ էր, իսկ մայրը զբաղվում էր թենիսով։ Թենիսիստի հայկական ծագումը գալիս է երկու ծնողների կողմից։ Մարզիկը նախընտրում է ակտիվ հարձակողական թենիսը, ինչպես նաև հայտնի է երկարատև մրցումներին դիմանալու և «Մեծ սաղավարտի» մրցաշարերի վրա կենտրոնանալու իր ունակությամբ։ Խաչանովը պարբերաբար մեկնաբանում է իր ծագումը հարցազրույցներում՝ ընդգծելով, որ ազգությունն ու քաղաքացիությունը իր համար ներդաշնակորեն լրացնում են միմյանց. «Մեկ անգամ չէ որ ասել եմ, որ ռուսաստանցի եմ, բայց ազգությամբ հայ եմ։ Ես ինձ համարում եմ և՛ ռուս, և՛ հայ։ Ես ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում, միշտ ներկայացրել եմ Ռուսաստանը մանկուց։ Ես ամուր կապ ունեմ Հայաստանի հետ, ուզում եմ, որ այն միշտ լինի» (թենիսիստը՝ ինտերնետային ալիքներից մեկին տված հարցազրույցում):


Եվս մեկ հերոսուհի, որը հատուկ ժողովրդականություն նվաճեց 2026 թվականին, Ադելիա Պետրոսյանն է՝ գեղասահորդուհի, որը ներկայացնում էր Ռուսաստանի հավաքականը Իտալիայում 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում: 19-ամյա Ադելիան ծնվել է Մոսկվայում՝ ռուս-հայկական ընտանիքում: Նրա հայրը՝ Տիգրան Պետրոսյանը, և մայրը ամբողջությամբ իրենց նվիրել էին դստեր մարզական կարիերային՝ աջակցել են նրան ողջ ճանապարհի ընթացքում և ապրումակցել նրան յուրաքանչյուր մրցույթում: Մարզուհին բացահայտ խոսում է իր ծագման մասին և հաճախ է իր ստեղծագործական աշխատանքի մեջ ներհյուսում հայրենիքի մշակութային ծածկագրերը: Օրինակ՝ 2021/2022 մրցաշրջանում նա ազատ ծրագրով ելույթ ունեցավ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» կոմպոզիցիայի ներքո: Հզոր, արտահայտիչ ազգային երաժշտությունը նրանից պահանջում էր սահքի բոլորովին այլ խորություն։ Աղջիկը հրաշալիորեն կատարեց. նրբագեղ պար, բացառապես բարդ տարրեր և անկեղծ զգացմունքներ։ Պատանի գեղասահորդուհին հարգանքի տուրք մատուցեց այն ժողովրդին, որի արյունը հոսում է նրա երակներում։ Ադելիայի պարուսույց Դանիիլ Գլեյխենգաուզը պատմում է. «Երաժշտության ընտրությունը ուղղակիորեն կապված է Ադելիայի ազգության հետ։ Ծրագիրը բեմադրելուց առաջ մենք հարցրինք, թե արդյոք նա զգո՞ւմ է այդ երաժշտությունը։ Երբ նա սահում է դրա ներքո, երևում է, թե ինչպես է նրա արյունը եռում» (Դանիիլ Գլեյխենգաուզը «Սպորտ-Էքսպրես»-ի («Спорт­Экспресс») համար տված հարցազրույցում)։ 2026 թվականին օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում իր ելույթների արդյունքներով նա զբաղեցրեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում: Իտալիայում սահելու համար Ադելիան զբաղեցրեց 6-րդ տեղը՝ հավաքելով 214,53 միավոր: 2026 թվականի ամռանը նա դադար վերցրեց լուրջ մարզական ծանրաբեռնությունից և սկսեց սովորել Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի բալետմեյստերական ֆակուլտետում (ГИТИС - Государственный институт театрального искусства)։

Ե՛վ Ռուսաստանում, և՛ Հայաստանում երիտասարդ գեղասահորդուհին ունի հսկայական թվով նվիրված երկրպագուներ, որոնց թիվը հասնում է հարյուր հազարների: Երկու երկրների մարզական լրատվամիջոցներում լուսաբանվում է նրա յուրաքանչյուր քայլը, մարդիկ ակտիվորեն աջակցում են նրան սոցցանցերում և անկեղծորեն հույս են հայտնում, որ կարիերայում դադարից հետո նա, միգուցե, որոշի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:


Էդուարդ Սպերցյանը, Կարեն Խաչանովը, Ադելիա Պետրոսյանը պարզապես այսօրվա աստղեր չեն միայն։ Նրանք կենդանի կողմնորոշիչ են նրանց համար, ովքեր առաջին անգամ են ձեռքը վերցնում թրասուսեր, ձեռնաթիակ (ракетка) կամ դուրս են գալիս սառույցի վրա։ Ռուս-հայկական մարզական ընտանիքը ամեն տարի համալրվում է նոր անդամներով, որոնք պատրաստ են առաջ մղել հնարավորի սահմանները համաշխարհային սպորտում։ Իրենց հաղթանակներով նրանք ապացուցում են, որ ռուսական սպորտում հայկական արմատները հարգանքի տուրք չեն անցյալին, այլ ապագա ռեկորդների հիմք։ Եվ քանի դեռ նրանք պատվո հարթակին են, նոր սերունդները նպատակ ունեն, որին արժե ձգտել։


Մարգարիտա Պովար-Պալտովա

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ