Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր

«Ժողովուրդ». Ղալումյանները կրկին գործի են անցել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ և Վահե Ղալումյանները ջանք չեն խնայում, որպեսզի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում Իջևանի համայնքապետի պաշտոնը կրկին զբաղեցնի ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանը։

Իջևանում նախընտրական պայքարը թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու նրա եղբայրը՝ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը, այս օրերին ակտիվորեն ներգրավված են նախընտրական գործընթացներում՝ փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակն ու պահպանել իշխանության դիրքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքում։

Մեր տեղեկություններով՝ Ղալումյան եղբայրները տարբեր քայլեր են ձեռնարկում, որպեսզի իրենց նախընտրած թեկնածուն՝ գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, վերընտրվի։ Այս օրերին ակտիվացել են հանդիպումները իջևանցիների հետ, և իշխանական թիմը փորձում է առավելագույնս օգտագործել նախընտրական ժամանակահատվածը՝ բնակիչների աջակցությունը ստանալու համար։

Իջևանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, իսկ մրցակից քաղաքական ուժի՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։

Ո՞վ է Արթուր Ճաղարյանը և ի՞նչ կապ ունի Ղալումյանների հետ․

Արթուր Ճաղարյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին՝ Իջևանում։ Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է։ Տարիներ շարունակ աշխատել է Կադաստրի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, իսկ 2015-2021 թվականներին եղել է Իջևանի համայնքի ղեկավարի տեղակալ։ 2021 թվականի ապրիլին նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն տարվա ընտրություններից հետո ընտրվել համայնքապետ։

Ճաղարյանի և Ղալումյանների կապերի մասին մամուլը գրել է դեռևս 2021 թվականին՝ նախորդ ՏԻՄ ընտրություններից առաջ։ Այդ ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ճաղարյանը մտերիմ հարաբերություններ ունի Հայկ և Վահե Ղալումյանների հետ, և, որ վերջիններիս աջակցությամբ է նրա թեկնածությունը ներկայացվել իշխանություններին։

Այսպիսով, Ճաղարյանի և Ղալումյանների քաղաքական մտերմության մասին տեղեկությունները նոր չեն․ դրանց մասին մամուլում հրապարակումներ եղել են դեռևս նրա՝ համայնքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընտրություններին Ղալումյանների համար կարևոր է ոչ միայն Արթուր Ճաղարյանի վերընտրությունը, այլև Իջևանում ՔՊ-ի իշխանության պահպանումը։ Այդ նպատակով, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանական շրջանակներն ակտիվացրել են քարոզչական աշխատանքները և հանդիպումները բնակիչների հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74248 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ