Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով

Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին

Աստղագուշակ

Այս օրը պահանջում է չափավորություն, զսպվածություն և նրբանկատություն շփումներում։ Օրվա առաջին կեսը կարող է բերել հույզերի սրում և հանկարծակի մղումներ, ուստի ավելի լավ է ձեռնպահ մնալ շտապ եզրակացություններ անելուց կամ լուրջ զրույցներ վարելուց՝ դրանք թողնելով օրվա ավելի ուշ ժամերի։ Երեկոյան իրավիճակը կհանգստանա, ինչը կհեշտացնի մտերիմների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը և վաղուց հետաձգված գործերի համար հաջող լուծումներ գտնելը։

Առավոտը հարմար է տնային հանգիստ գործերի կամ մտերիմներին օգնելու համար։ Օրվա ընթացքում խուսափեք կտրուկ արտահայտություններից և թեժ վեճերից. զսպվածությունը կօգնի պահպանել ներդաշնակությունը հարաբերություններում։

 

Ցուլ

 

Մի՛ սպասեք կատարյալ պայմանների. ժամանակն է առաջ քայլ անել այն հարցերում, որոնք վաղուց հետաձգում էիք։ Երեկոն կարող է բերել հաճելի նորություններ կամ գաղափարներ՝ կապված տան բարեկարգման և հարմարավետ մթնոլորտ ստեղծելու հետ։

 

Երկվորյակներ

 

Առավոտյան փորձեք սրտին մոտ չընդունել ուրիշների ասածները։ Օրվա երկրորդ կեսից սկսած՝ ձեր ինտուիցիան կսրվի, իսկ օրվա վերջին հատվածը հիանալի հնարավորություններ կընձեռի ստեղծագործելու, շփվելու և նոր գաղափարների վրա աշխատելու համար։

 

Խեցգետին

 

Սա բարենպաստ օր է վաղուց կուտակված խնդիրները լուծելու համար։ Հնարավոր է՝ առիթ ունենաք հարթելու հարաբերությունները մեկի հետ, ում հետ նախկինում թյուրիմացություն էր եղել։ Ֆինանսական հարցերում զգույշ եղեք։

 

Առյուծ

 

Լավ օր է նախաձեռնողականություն ցուցաբերելու և պլանավորմամբ զբաղվելու համար։ Շրջապատի մարդիկ բաց կլինեն ձեր գաղափարների հանդեպ։ Օրվա ընթացքում կարող եք ստանալ հեռանկարային առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ համատեղ նախագծերի հետ։

Կույս - Դուք կկարողանաք սահմանել առաջնահերթությունները և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է։ Շփումներում փորձեք խուսափել բամբասանքներից կամ ավելորդ անկեղծությունից. մնացեք ինքնավստահ և հավասարակշռված։

Կշեռք - Այսօր հաջողությունը ձեր կողմն է։ Մի՛ վախեցեք կիսվել ձեր գաղափարներով և թույլ տվեք, որ ձեր բնական հմայքն ի հայտ գա։ Առավոտյան առաջացած ուշացումները չեն խանգարի ձեզ հասնել ցանկալի արդյունքի, իսկ երեկոն կանցնի հա Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերահավատորեն էին վերաբերվում ձեր ծրագրերին, պատրաստ կլինեն փոխզիջման գնալ։ Վստահեք ձեր ինտուիցիային։

Աղեղնավոր - Վերադարձեք ավելի վաղ սկսած նախագծերին. համբերությունն ու հետևողականությունը հիանալի արդյունքներ կտան։ Հաջող կընթանան ուսումնառությանը, ստեղծագործական աշխատանքին կամ գործնական խնդիրներին առնչվող գործերը։ Երեկոն խոստանում է ջերմ և հաճելի հանդիպում։

Այծեղջյուր - Չափազանց արդյունավետ օր է։ Համարձակորեն ձեռնամուխ եղեք բարդ խնդիրների լուծմանը, կատարեք կշռադատված գնումներ կամ սահմանեք նոր նպատակներ։ Նախաձեռնողականությունը շատ արագ իր արդյունքը կտա։

Ջրհոս - Էներգիայով լի և հաջող օր։ Շրջապատի մարդիկ պատրաստ են աջակցել ձեզ։ Օրվա երկրորդ կեսին կզգաք էներգիայի և ոգեշնչման հատուկ վերելք. սա հիանալի ժամանակ է՝ կենտրոնանալու վաղեմի երազանքի վրա։

Ձկներ - Խուսափեք ավելորդ իրարանցումից և հուզական լարվածությունից։ Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքով կամ սիրելի զբաղմունքով զբաղվելու համար։ Երեկոյան հուզական վիճակը կկայունանա՝ բերելով հանգստության զգացում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ