Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում 2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար. փողը կպահանջի խելացի մոտեցում Տիեզերական շրջադարձ. ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքն այսօր Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն

Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Սեպտեմբերի 24-ին հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել Երևանում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողներն էլ օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են վրեժխնդրությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի խճուղում գործող «Ադորա» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծննդյան միջոցառման արարողության ընթացքում Երևանի բնակիչ 32-ամյա Վրեժ Կ․-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծննդյան արարողության մասնակիցների նկատմամբ, վիճաբանել է Երևանի բնակիչներ 39-ամյա Գարիկ Ա․-ի, 42-ամյա Էդգար Ա․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները եղբայրներ են), Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեգ Ա․-ի, Երևանի բնակիչներ 36-ամյա Գառնիկ Պ․-ի, 35-ամյա Գոռ Պ․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները ազգականներ են) և 29-ամյա Էդիկ Պ․-ի հետ, որի ընթացքում Վրեժ Կ․-ի կողմից միջոցառման մասնակից անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։ Բացի այդ, նա բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել մասնակիցների հանդեպ՝ խափանելով այն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր մասնակիցները ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Վրեժ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Դավիթաշենի համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա Վրեժ Կ․-ն հնար

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ