Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան «Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Վեհափառ Հայրապետի գավազանը». Վայոց ձորի թեմի առաջնորդական գավազանը հանձնվեց Հայր Մովսեսին Տուպիկի մեջ էի, ելք չէի գտնում. Վրթանես Սրբազանի տրտունջը Կարեւոր է իմանալ` մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը կապիտուլյանտի դիրքորոշումից տարբերվո՞ւմ է. Կարապետ Պողոսյան Խլվրտոց գցեք ու մի կողմ քաշվեք. Ինչ է սպասվում եկեղեցականներին Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը Արամ Հարութունյանի մոտ աշնանային սրացումնե՞ր են Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում 2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար. փողը կպահանջի խելացի մոտեցում Տիեզերական շրջադարձ. ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքն այսօր

Դի Կապրիոն աջակցություն է հայտնել ՀՀ-ի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

Տնտեսություն

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ, որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել է 16 երկիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեոնարդո Դի Կապրիոն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է.

«Բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը ․ մենք պետք է փրկենք անհետացման եզրին հայտնված տեսակներին և նպաստենք դրանց վերականգնմանը»։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար միջազգային ջանքերն ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում»։

9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իմ կազմակերպությունը՝ Re:wild-ը, ձևավորել են «Տեսակների վերականգնման դաշինքը»՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգի տակ գտնվող և անհետացման վտանգի ենթակա տեսակների վերականգնմանն աջակցելու նպատակով համատեղ ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնելու և ֆինանսական միջոցներն այդ ուղղությամբ համախմբելու հանձնառությամբ։

 

Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել աշխարհի առավել վտանգված տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական գործողությունների համակարգված իրականացում և երկարաժամկետ հանձնառություն։

 

Շնորհավորում եմ հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին»,- նշել է Դի Կապրիոն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ