Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Պողոսյանը խնդրում է քաղաքական ուժերին ներկայացնել ամփոփ և հիմնավորված գնահատականը ներկա իրավիճակի վերաբերյալ

Ներքաղաքական

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրել է.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ

«Հարգելի՛ գործընկերներ, Հանրության և բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչների շրջանում ձևավորվել է հանրային պահանջ՝ ստանալու հստակ քաղաքական գնահատական վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք ներքաղաքական և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Կարևորելով Ձեր քաղաքական ուժի դերն ու ազդեցությունը Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում՝ խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական ուժի հստակ, ամփոփ և հիմնավորված գնահատականը ստորև նշված գործընթացների վերաբերյալ։ 1. 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական դիրքորոշումը 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքների, ինչպես նաև դրան հաջորդած դիվանագիտական զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես՝

- Արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները կարելի է գնահատել որպես հաղթանակ։

- Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք գնահատում պատերազմի արդյունքները և դրանց քաղաքական ու դիվանագիտական հետևանքները։ 2. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների վերաբերյալ։ Մասնավորապես՝

- Արդյո՞ք դրանք համարում եք իշխանության փոխանցում։ - Արդյո՞ք դրանք համարում եք սահմանադրական կարգի տապալում։

- Արդյո՞ք դրանք համարում եք ժողովրդական հուզումներ։

- Արդյո՞ք Դուք և Ձեր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցել եք այդ գործընթացներին։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։ 3. TRIP նախագծի վերաբերյալ Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը TRIP նախագծի վերաբերյալ և հստակեցնել, թե ինչ եք հասկանում տվյալ նախագծի ներքո։ Մասնավորապես՝

- Այն դիտարկո՞ւմ եք որպես «Զանգեզուրի միջանցք»։

- Թե՞ այն դիտարկում եք որպես տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի զարգացման նախագիծ։ Խնդրում ենք նաև ներկայացնել նախագծի վերաբերյալ Ձեր քաղաքական ուժի հիմնական դիրքորոշումը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շահերի վրա։
4. Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականը Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը Ն․Փ գործունեության և, մասնավորապես, ազգային ու պետական շահերին վերաբերող որոշումների վերաբերյալ։ Մասնավորապես՝

- Արդյո՞ք գտնում եք, որ Ն․Փ գործողություններով դավաճանել է  Հայաստանի Հանրապետության շահերին։

- Թե՞ գտնում եք, որ այդ գործողություններով հետապնդվել են Հայաստանի Հանրապետության շահերը։ Խնդրում ենք հնարավորության դեպքում Ձեր պատասխանները ներկայացնել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակ, ամփոփ և միանշանակ ձևակերպումներով։

Հարգանքով՝ ՄԻՀԿ ՀԿ նախագահ Կ. Պողոսյան»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ