Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

Ներքաղաքական

Օրեր շարունակ «Իրավունք»-ը փորձում էր կապ հաստատել «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար։ Անշուշտ, նա զանգերին պատասխանում էր, բայց ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով՝ խուսափում անգամ հարցերը լսելուց: Բավական էր նրա համար լսել միայն «լրագրող» բառը:

«Կներեք, շատ զբաղված եմ»:
«Կներեք տեղս հարմար չէ»:
«Կներեք ահռելի մեծ ճանապարհի վրա մեքենա եմ վարում, խոսել չեմ կարող»:

Չգիտես ինչու, մշտապես զբաղված, ահռելի մեծ ճանապարհին մեքենա վարող դերասանը, փաստորեն, բավականին վատ խաղաց չնախատեսված դերը՝ մի քանի անգամ անհաջող «ալո-ալո» ասելով:

Վերջին հաշվով նախկին քաղաքապետ, գործող կուսակցության նախագահ, Մարությանը բոլորովի՞ն ոչինչ չունի ասելու քաղաքացիներին: Միթե՞ Մարությանին քաղաքացին պետք է տեսնի ընտրություններից ընտրություն: Արդյոք քաղաքային եւ քաղաքական դաշտում կատարվող ամեն բան Մարությանի համար, ինչպես նա է սիրում հաճախ ասել, «օք» է:

Ինչեւէ, Մարությանին, հավանաբար, կհանդիպենք հաջորդ ընտրություններին, իսկ մինչ այդ մարդը զբաղված է իր անձնական հարցերով: Մնում է մի հատ էլ հայտարարություն անի, թե խնդրում է՝ չանհանգստացնել մանր-մունր ներքաղաքական խնդիրներով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ