Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ. Ալբերտ Մովսիսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պետք է համախմբվեն ճիշտ ընդդիմադիր ուժերի հետ։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Նախ՝ կցանկանայի պարզաբանեին՝ ճիշտ ընդդիմությունը ո՞րն է: Եթե այս պահին Ազգային ժողովում արդեն գործում է իբրեւ ընդդիմություն համարվող ուժ, բայց հենց իրենք կոչ են անում միանալ «ճիշտ ընդդիմությանը», ապա ո՞րն է ճիշտ եւ ո՞րը՝ սխալ ընդդիմությունը։
Թող հրապարակեն ճիշտ ընդդիմության, կուսակցության անունը կամ հստակեցնեն՝ դրանք ովքեր են եւ քանիսը: Եթե պարզ չեն արտահայտվում, չեն հայտարարում, ըստ իրենց, ճիշտը որն է, ապա ես կարող եմ ասել, որ դա հերթական խոսակցություններն են, որոնք ինչպես տեսել ենք այսքան ժամանակ, կրկին անհետեւանք կմնան: Լինելով այս պահին Ազգային ժողովում ՝որպես առաջին ընդդիմադիր ուժ, կոչ անել ճիշտ ընդդիմության միասնության վերաբերյալ, իմ համար ուղղակիորեն անհասկանալի է։
— Պարոն Մովսիսյան, այնուամենայնիվ, Դուք ստացե՞լ եք «Ուժեղ Հայաստան»-ից համախմբման առաջարկ:
—Միանշանակ չի եղել: Լինելով «Արդարա խոսք» կուսակցության նախագահ՝ կասեմ, որ ոչ մի նմանատիպ քննարկումներ, ընդհանրապես որեւիցե առաջար չի եղել։ Բայց նախ պետք է պարզաբանել, թե ինչի մասին է խոսքն ընդհանրապես։ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ: Եթե կա ճիշտ-սխալ ընդդիմություն, արդեն դա լավ ճանապարհի չի տանում:
— Արդյոք ընդդիմության կողմից միասնության կոչեր եւ հստակ քայլեր չպետք է կատարվեր նախքան ընտուրթյունները: Մի փոքր ուշացած չէ՞ նման հայտարարությունը:
— Ճիշտն ասած, ընդհանրապես տեղյակ չեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերից, թե իրականում ինչ նպատակ, հետագա քայլեր ունի, բայց մենք ականատես ենք լինում Ազգային ժողովում իրենց կատարած գործունեությանը։ Ես չեմ կիսում այն միտքը, որ չորս ամիս հետո Ազգային ժողովում պետք է ընդդիմությունը փորձի միանալ իրենց խոսքով ճիշտ ընդդիմության հետ:
Գիտեք ինչ, ընտրությունների ժամանակ, ժողովրդի հիմնական կոչն այն էր, որ պետք է միասնական գնալ ընտություններին: Չարեցին, չմիացան: Ամեն մեկն իր խաղն էր առաջ տանում: Հիմա շատ կցանկանամ լսել նրանց քայլերի տրամանբանությունը, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ազգային ժողով անցնելուց հետո, թիվ մեկ ընդդիմությունը հանդիսանալով, նմանատիպ կոչեր են անում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

