Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ. Ալբերտ Մովսիսյան Ում է տակից աջակցում «Հայաստան» խմբակցությունը ՏԻՄ ընտրություններում Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան «Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Վեհափառ Հայրապետի գավազանը». Վայոց ձորի թեմի առաջնորդական գավազանը հանձնվեց Հայր Մովսեսին Տուպիկի մեջ էի, ելք չէի գտնում. Վրթանես Սրբազանի տրտունջը Կարեւոր է իմանալ` մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը կապիտուլյանտի դիրքորոշումից տարբերվո՞ւմ է. Կարապետ Պողոսյան Խլվրտոց գցեք ու մի կողմ քաշվեք. Ինչ է սպասվում եկեղեցականներին Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը Արամ Հարութունյանի մոտ աշնանային սրացումնե՞ր են Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում

«Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Վեհափառ Հայրապետի գավազանը». Վայոց ձորի թեմի առաջնորդական գավազանը հանձնվեց Հայր Մովսեսին

Թեմա

Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այսօր առաջին պատարգն է մատուցել որպես առաջնորդական տեղապահ։

Հայր Սուրբը պատարագ է մատուցել Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում։

Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ով համատեղության կարգով նշանակվել էր թեմի առաջնորդ, առաջնորդական գավազանը հանձնել է Հայր Մովսեսին։

Հայր Մովսեսն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, որ իրեն արժանի է դարձրել Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահի առաքելությանը։

«Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Նորին Սրբության գավազանը՝ ի բարօրություն մեր սուրբ եկեղեցու ու մեր ժողովրդի»,- նշել է Հայր Սուրբը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ